Այս տարվա առաջին կիսամյակում նկատվում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448 դիմում, ապա այս 4 ամսվա ընթացքում այն կազմում է 9917 դիմում։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաղաքացիություն ստանալու համար բարձր դիմելիությունը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանում ապրող ազգությամբ հայերի՝ Հայաստանի քաղաքացիություն և Հայաստանի քաղաքացու անձնագիր ձեռք բերելու պահանջի հետ, որն իր հերթին առաջացրել է մեծաքանակ հերթեր Անձնագրային և վիզաների վարչությունում։ Չնայած այն հանգամանքին, որ Անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժինը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, վարչությունն ապահովում է բոլոր դիմումատուների սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետում ու կարգով գործերի ընթացքը։