Թրամփի մաքսատուրքերը խառնաշփոթ են ստեղծում. ինչու է եվրոն վտանգի տակ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով
Ապահով և հարմարավետ վավերամուտքեր կրիպոհարթակների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 7․8%-ով
2024-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 29%-ով
Սխալներ, որ դարձան տեխնոլոգիական հսկաների հաջողության ճանապարհ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես է զարգացել անշարժ գույքի շուկան 2024-ին. գործարքների թվի և գների փոփոխությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կանադան՝ որպես 51-րդ նահանգ․ Թրամփի հայտարարությունը, որը բորբոքել է քննարկումները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Թրամփը մտադիր է 25% մաքսատուրքեր սահմանել պողպատի և ալյումինի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Կազմակերպությանը անհրաժեշտ են անվտանգության ծառայության աշխատակիցներ. մանրամասների համար զանգահարել 099 27 50 07
Վրաստանն անցած ամիս արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները` ABNews.am կայքում
Երեք պարզ, բայց կարևոր մտքեր, որոնք կփոխեն քո վերաբերմունքը գումար վաստակելու հանդեպ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Mazda-ի զուտ շահույթը ֆինանսական տարվա առաջին 9 ամիսներին նվազել է 45%-ով
Հայաստանի արտաքին առևտուրը 2024 թվականին գերազանցել է 30 մլրդ դոլարը
Ինչու են որոշ երկրներ արգելում կանխիկ գումարի օգտագործումը, և ինչ է սպասվում մեզ մոտ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ին շինարարության ծավալը Հայաստանում հասել է 709,5 մլրդ դրամի
ԱՄՆ տնտեսությունը հունվարին ստեղծել է 143 հազար աշխատատեղ

Ակբա բանկը բարեգործական 4 ծրագիր է մեկնարկել Արցախի երեխաների համար

Դկտ 29, 2023 12:13
53
ADS

Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։

Ակբա բանկի թիմը տոնական միջոցառում կազմակերպելու փոխարեն համախմբվել է մեկ գաղափարի շուրջ՝ ձեռք մեկնել երեխաներին, որոնք դժվարության մեջ են։

Բանկի առաջին ծրագիրն ուղղված է երեխաների առողջությանը։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը Ակբայից ստացած աջակցությամբ Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի երեխայի համար ձեռք կբերի հրատապ բուժման համար անհրաժեշտ ամբողջ դեղորայքը։

Երկրորդ ծրագրով Ակբան աջակցում է City of Smile բարեգործական հիմնադրամին. բանկի աջակցությամբ քաղցկեղ ունեցող 2 փոքրիկ կստանա ամբողջական բուժում։

Երրորդ ծրագիրն ուղղված է կրթությանը՝ «Թումոն Արցախի պատանիների» համար։ Բանկը կաջակցի, որ 12-18 տարեկան արցախցի պատանիները Թումոյի օգնությամբ իրենց ներուժը բացահայտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Չորրորդ ծրագրով Ակբան արցախցի փոքրիկներին նվիրում է Ամանորի հեքիաթ. Հայաստանի երգի պետական թատրոնի Ամանորի տոնական մյուզիքլին կայցելի շուրջ 1500 երեխա։

Ակբա բանկի յուրաքանչյուր աշխատակից մասնակից է այս նախաձեռնություններին՝ հույսով, որ երեխաները կունենան փոքրիկ տոն, ոգեշնչում և հավատ, որ ամեն բան լավ է լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։