Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

ԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը

Մրտ 25, 2025 10:41
24

Երեխաների առողջ ապագան մեր ձեռքերում է՝ այս կարգախոսի ներքո էին հավաքվել ԱրարատԲանկի, ֆինանսական և ՏՏ ոլորտի այլ ինտելեկտուալ թիմեր՝ աջակցելու «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին։ Սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ նպատակը մրցակցությունից դուրս է և հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը։ 

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 2025թ․ բարեգործական առաջնության մասնակիցները միավորվել էին` աջակցելու քաղցկեղը հաղթահարող փոքրիկներին։

«Խաղի նպատակն ու միջոցների ներդրման ուղղությունն արդարացնում է յուրաքանչյուրի մասնակցությունը, որովհետև այդ ամենն ուղղված է ամենակարևոր նպատակին՝ կյանքեր փրկելուն»,- ԱրարատԲանկի թիմի ավագ, CRM խմբի ղեկավար Անուշիկ Դոլինյանը նշեց, որ բանկի թիմը երիտասարդ, սակայն արժանի մրցակից է ոլորտում բավականին մեծ փորձառություն ունեցող մրցակիցների համար։

«Բանկի մի շարք ստորաբաժանումներում ֆինանսական կրթությունը և մտածողությունը կարևոր նախապայման են, սակայն ուրախ եմ, որ մեր թիմում ընդգրկված են մարդիկ, որոնք մեծ տեղ են տալիս ինքնազարգացմանը՝ շախմատ, պատմություն, արվեստ։ Ուրախ եմ, որ այս անգամ թիմին միացավ բանկի Խորհրդի անդամ Արա Չալաբյանը, վստահ եմ՝ նրա ներկայությունը ոգևորեց թիմի անդամներին, և խաղն անցավ առանձնակի լավ մթնոլորտում։ Բանկում շատ են այն աշխատակիցները, որոնք այս կամ այն հանգամանքի բերումով չեն ընդգրկվել թիմում, սակայն ունեն մեծ ներուժ, տարբեր հետաքրքրություններ, այս առումով բանկի ինտելեկտուալ ռեսուրսը շատ մեծ է»,— վստահ է Անուշիկ Դոլինյանը։

Հենց այդ ներուժն է օգնում կոտրել կարծրատիպերը և կյանքի կոչել կարևոր, հետաքրքիր ծրագրեր։ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությանը միանալը ևս մեկ անգամ ընդգծում է ԱրարատԲանկի նվիրվածությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին։ Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում 2022 թվականից ի վեր՝ երեխաների բուժման և ապաքինման գործում ԱրարատԲանկի ներդրումը կազմել է շուրջ 20 մլն դրամ։

Երեխաներին աջակցելու կարևոր գործին ձեր մասնակցությունը կարող եք բերել այստեղ

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: