Երևանի գինու օրերը դարձել են ընտանիքի, ընկերների ու գործընկերների հետ ժամանցի լավագույն վայրը․ մայրաքաղաքի սրտում տոնական եռուզեռը իր շուրջն է համախմբել նաև գուրմաններին, որոնք գինին չեն պատկերացնում առանց համեղ ուտեստների։ Նրանց սպասելիքները արդարացնողներից մեկը «Արեգակ» փուռ-սրճարանն է՝ փոկաչա հացից մինչև պանրով կրուասան են առաջարկում գինու հետ։ Այցելուները, երբ իմանում են Արեգակի ստեղծման պատմությունը՝ կրկնակի հաճույքով են համտեսում դրանք։
Արեգակ բեյքրին հիմնվել է Գյումրիում 5 տարի առաջ, այստեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ։ Մենյուում եվրոպական հացաբուլկեղենն է, արդեն սրճարանում պատվերները մատուցում են նույնպես այդ կենտրոնի անդամները։ Երկրորդ անգամ են մասնակցում Գինու օրերին․ նախորդ անգամից նրանց շատերն են հիշում և մոտենում են տաղավարին՝ գնելու սիրով ու հոգատարությամբ պատրաստված ուտելիքները։
««Արեգակ» բեյքերին բացված օրվանից Ակբա բանկի հետ է աշխատում։ Հիանալի համագործակցություն է», — տեղեկացրեց «Արեգակ» փուռ-սրճարանի բիզնես մենեջեր Դիանա Քոչարյանը։
Մինչև հունիսի 5-ը գինու սիրահարները կարող են վայելել Գինու օրերը բաց երկնքի տակ։ Գլխավոր հովանավորը Ակբա բանկն է Վիզա վճարային համակարգի հետ միասին։ Բանկը հատուկ պայմաններ է ստեղծել հաճախորդների համար՝ «Acba digital» հավելվածի միջոցով տոմսակներ և «Գինի համտեսելու փաթեթ» ձեռք բերելու դեպքում 20% զեղչ է տրամադրվում մասնակիցներին։ Գինու օրեր միջոցառումը ստեղծել է բոլոր պայմանները, որ գինի խմելը իսկական արվեստ դառնա տարածքով փոքր, բայց գինու մեծ ավանդույթներով Հայաստանում։
—