2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

ՊԵԿ-ը ներդնում է անձնական հաշվի քարտի նոր համակարգ. ի՞նչ պետք է իմանալ

Դկտ 17, 2024 11:23
100

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից կգործարկվի հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգը:

Նոր համակարգը միտված է պարզեցնել և ավելի համակարգված դարձնել հարկային պարտավորությունների հաշվառման գործընթացը հարկ վճարողների համար։

Ի՞նչ հնարավորություններ են ապահովվելու նոր համակարգով

Նոր համակարգի ներդրմամբ կատարվել են մի շարք բարեփոխումներ, որոնք կբերեն հետևյալ փոփոխությունները՝

  1. Առանձնացված հաշվառման կարգավորումներ
    Գործող մեկ անձնական հաշվի քարտի փոխարեն կգործեն երկու տարբեր քարտեր՝

    • Հարկատեսակների անձնական հաշվի քարտ (հաշվարկներով առաջացած պարտավորությունների համար),
    • Վարչական ակտի անձնական հաշվի քարտ (վարչական ակտով առաջացած պարտավորությունների համար):
  2. Վճարման նոր հաշվեհամարներ
    • Վարչական ակտով առաջացած պարտավորությունների համար վճարումները կկատարվեն 900008000771 վարչական ակտերի միասնական հաշվին,
    • Հարկային պարտավորությունների համար՝ 900008000490 հարկատեսակների միասնական հաշվին։
  3. Վճարման առաջնահերթության ընտրություն
    Հարկ վճարողները հնարավորություն կունենան ինքնուրույն որոշել, թե որ հարկատեսակների պարտավորությունները մարել առաջնահերթ՝ մինչև դրանց վճարման վերջնաժամկետը։
  4. Հաշվառման ճշգրտումներ դելտայով
    Հարկային պարտավորությունների ճշտումները կկատարվեն միայն տարբերության չափով (դելտայով), այլ ոչ թե ամբողջ ժամանակահատվածի վերահաշվարկով։
  5. ԱԱՀ հաշվանցման կարգի փոփոխություն
    ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով ԱԱՀ-ի հաշվանցումը կիրականացվի ներմուծման օրը ներառող հաշվետու ամսում, եթե փաստաթղթերը կներկայացվեն և ԱԱՀ-ն կվճարվի ներմուծման ամսում:

Ժամանակավոր սահմանափակումներ

Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը անհասանելի կլինեն հետևյալ համակարգերը՝

  • ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը,
  • Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը,
  • My Tax հավելվածը (տաքսի ծառայության ամսական հայտարարությունների ներկայացման համար):

Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը հասանելի չի լինի ավելի երկար՝ դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը։ Այս ընթացքում ֆիզիկական անձինք չեն կարողանա ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։

Չնայած սահմանափակումներին, հարկ վճարողները կարող են շարունակել օգտվել e-invoicing և ՀԴՄ համակարգերից։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար և վստահեցնում է, որ աշխատանքներն իրականացվում են տոնական օրերին՝ առավելագույնս նվազեցնելու անհարմարությունները։