Շուկայական շարժերն ու մակրոտնտեսական զարգացումները նոյեմբերի 4-ի դրությամբ Շուկայի Տենդենցներ  Համաշխարհային Ինդեքսներ • Dow Jones՝ +0.69% (42,052.19) • S&P 500՝ +0.41% (5,728.80) • S&P 500 ֆյուչերսներ՝ +0.30% • Nikkei 225՝ -2.79% (38,009) • KOSPI՝ +1.60% (2,582.96) • Shanghai Composite՝ +0.70% (3,295.07) Ապրանքային Շուկաներ • Ոսկի՝ $2736 / ունցիա • Brent նավթ՝ $74.3 / բարել • WTI նավթ՝ $70.7 / բարել ______________________________________________________________________________________________________________________________________ Մակրոտնտեսություն ԱՄՆ Հոկտեմբերին ԱՄՆ-ում ոչ գյուղատնտեսական հատվածի զբաղվածությունը աճել է 12,000-ով՝ նախատեսված 100,000-ի փոխարեն: Գործազրկության մակարդակը մնացել է 4.1%: ______________________________________________________________________________________________________________________________________ Կորպորատիվ Նորություններ Apple Inc. Apple-ի ֆինանսական 4-րդ եռամսյակում հասույթը աճել է մինչև $94.93 մլրդ՝ նախորդ տարվա $89.50 մլրդ-ի դիմաց: Զուտ շահույթը կազմել է $14.7 մլրդ (-35%): Մեծ Չինաստանում վաճառքները նվազել են 0.3%-ով՝ կազմելով $15 մլրդ: 2025-ի 1-ին եռամսյակում ընկերությունը կանխատեսում է 3-5% հասույթի աճ: Amazon.com Inc. Amazon-ի 3-րդ եռամսյակի զուտ շահույթը ավելացել է ավելի քան 1.5 անգամ՝ հասնելով $15.33 մլրդ-ի: Հասույթը աճել է 11%-ով՝ մինչև $158.88 մլրդ: Ապրանքների վաճառքից ստացված հասույթը կազմել է $67.6 մլրդ (+7%), իսկ ծառայություններից՝ $91.28 մլրդ (+14%): Boeing Boeing-ը նոր առաջարկ է ներկայացրել գործադուլի մասնակիցների արհմիությանը՝ աշխատավարձը չորս տարվա ընթացքում բարձրացնելու 43%-ով՝ փորձելով վերջ տալ գործադուլին: Cube Invest