Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները չորեքշաբթի օրը փակվել են աճով. Dow Jones Industrial Average-ը աճել է 0.31%-ով՝ հասնելով 40,861.71 կետի: S&P 500-ի արժեքը բարձրացել է 1.04%-ով՝ հասնելով 5,552.58 կետի: S&P 500-ի ֆյուչերսը հինգշաբթի օրը ավելացել է 0.16%-ով: Ճապոնական Nikkei 225-ը աճել է 0.84%-ով՝ հասնելով 36,840 կետի: Կորեական KOSPI-ն աճել է 2.33%-ով՝ հասնելով 2,571.85 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը չափավոր աճել է 0.03%-ով՝ հասնելով 2,722.72 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն հուլիս ամսվա տվյալներով աճել է 1.2%-ով տարեկան հաշվարկով, սակայն ամսական հաշվարկով մնացել է նույն մակարդակում: Արդյունաբերական արտադրությունը երկրում նվազել է 0.8%-ով ամսական հաշվարկով:
2. ԱՄՆ-ում 30 տարվա հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները շարունակել են նվազել և շաբաթվա ընթացքում նվազել են 14 բազիսային կետով՝ հասնելով 6.29%-ի:
3. ԱՄՆ-ում օգոստոսին ինֆլյացիան դանդաղել է և կազմել 2.5% տարեկան հաշվարկով, իսկ ամսական հաշվարկով՝ 0.2%:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազել է՝ հասնելով $2,518 մեկ ունցիայի համար։ Նավթի գնանշումները չորեքշաբթի օրը բարձրացել են: Brent նավթը արժե $71.5 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $68.2:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ GameStop ընկերության զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է $14.8 միլիոն՝ նախորդ տարվա $2.8 միլիոնի վնասի համեմատ: Սակայն քառորդային հասույթը նվազել է մինչև $798 միլիոն (-31% տարեկան), ինչը պակաս է կանխատեսված $896 միլիոնից:
2․ Իսպանական Inditex ընկերությունը, որը համարվում է աշխարհի խոշորագույն հագուստի մանրածախ վաճառողներից մեկը, 2024 ֆինանսական տարվա առաջին կեսում ավելացրել է իր զուտ շահույթը 10.1%-ով, իսկ հասույթը՝ 7.2%-ով: Ընկերության զուտ շահույթը կազմել է €2.8 միլիարդ, իսկ հասույթը՝ €18.1 միլիարդ: EBIT ցուցանիշը աճել է 11.9%-ով՝ հասնելով €3.5 միլիարդի։