Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2024թ.-ի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր: Չնայած այն փաստին, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում՝ գերության մեջ, նա պահպանել է իր դիրքը, և հանդիսանում է ցուցակի միակ ներկայացուցիչը Հայաստանից։
Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.3 մլրդ դոլար, 2023թ.-ի համեմատ այն նվազել է 0.1 մլրդ դոլարով։ Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 991-րդ հորիզոնականը։
Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 1,104-րդ հորիզոնականում է, 2023թ. համեմատ նրա կարողությունն աճել է 1.1 մլրդ դոլարով և կազմել 3.0 մլրդ դոլար։
Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2023թ․-ի ցուցակի 1,143-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 2.9 մլրդ դոլար: 2023թ. համեմատ արձանագրվել է աճ 0.2 մլրդ դոլարով։
Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմել է 2.9 մլրդ դոլար, նա ցուցակի 1,143-րդ հորիզոնականում է։ 2023թ.-ի համեմատ այն աճել է 0.7 մլրդ դոլարով։
Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2.1 մլրդ դոլար է, 2023թ. Համեմատ արձանագրվել է աճ 0.1 մլրդ դոլարով։ Նա ցուցակի 1,545-րդ հորիզոնականում է։
Քիմ Քարդաշյանի կարողությունն աճել է 0.5 մլրդ դոլարով և կազմել 1.7 մլրդ դոլար։ Նա ցուցակի 1,851-րդ հորիզոնականում է։
Հոդվածն ամբողջությամբ՝ b24.am կայքում