Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Մայիսյան տոներին Հայաստանը ռուսաստանցիների նախընտրած ուղղություններից մեկն է

Ապր 10, 2023 13:18
34
Առաջիկա մայիսյան տոներին ռուսաստանցիները հանգստի համար դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Վրաստանը: Այդ մասին ասված է «Ռուսկի ստանդարտ» բանկի հետազոտությունում, որը հայտնվել է ТАСС-ի տրամադրության տակ,- գրում է ejc.am-ը։
«Ռուսկի ստանդարտ» բանկի RS TLS ճանապարհորդությունների կազմակերպման և կոնսիերժ-ծառայությունների մատուցման ընկերության տվյալներով՝ մերձավոր արտասահմանի երկրներում մայիսյան տոների նախաշեմին հարցումների քանակով առաջատար է դարձել Մինսկը։
Պահանջվածությամբ երկրորդ տեղում է Ղազախստանը, որը զբոսաշրջիկներին գրավում է լեռնային հանգստավայրերով։
«Գաստրոնոմիական ճամփորդությունները դեպի Հայաստան և Վրաստան այս գարնանը նույնպես չեն կորցնում իրենց պահանջվածությունը ռուսաստանցիների շրջանում: Մեղմ ու տաք կլիման, հրապուրիչ բնական լանդշաֆտները և այս երկրների վառ, շատերի կողմից սիրված խոհանոցը դրանք դասում են մայիսյան տոների նախաշեմին շրջագայությունների համար պահանջարկի առաջատարների հնգյակում», — նշված է հետազոտության մեջ։
Ուզբեկստանը եզրափակում է ուղղությունների հնգյակը, ուր, փորձագետների կարծիքով, ռուսաստանցիները գնում են  պատմական տեսարժան վայրեր տեսնելու։
Ռուսաստանում ճանապարհորդությունների առումով մայիսյան տոներին ավանդաբար ամենամեծ պահանջարկն ունի Սանկտ Պետերբուրգը։ Նաև ռուսաստանցիներին հետաքրքրում են Կրասնոդարի երկրամասի Սևծովյան ափը, Կարելիան և Ալթայը: Առաջատարների հնգյակը եզրափակում է Կազանը, «որը մշտական պահանջարկ ունի մշակութային հանգստի սիրահարների շրջանում»։
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են տուրիստական ուղեգրերի հայտերի և վաճառքների դինամիկան  «Ռուսկի ստանդարտ» բանկի հաճախորդների շրջանում 2023 թվականի մայիսյան տոների նախօրեին: