e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում՝ Նոր Արեշ թաղամասում
Ահազանգեր են ստացվել շենք-շինություններում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների մասին. ՆԳՆ ՓԾ
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը
Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան
Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 05/05/24
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա
Վրաստանը կարող է բաց թողնել եվրաինտեգրման շանսը. Շառլ Միշել
Գյումրիում անց է կացվում «Gyumri Game Conference» խաղային կոնֆերանսը
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ

«Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան և Բուլղարիա

Ապր 27, 2022 11:17
147
ADS

Ռուսական «Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան։ Այս մասին ասվում է ընկերության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

«Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան ՝ ռուբլիով չվճարելու պատճառով։ Մամուլի ծառայությունը նշել է, որ ապրիլի 26-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ «Գազպրոմ Էքսպորտը» լեհական և բուլղարական ընկերություններից ապրիլին գազի մատակարարումների դիմաց ռուբլիով չի ստացել, ինչպես պահանջվում է Ռուսաստանի նախագահի մարտի 31-ի հրամանագրով։ Նրանք նշել են, որ ժամանակին տեղեկացվել են մատակարարվող գազի դիմաց ռուբլով վճարելու անհրաժեշտության մասին։ «Գազպրոմը» նաև զգուշացրել է, որ երրորդ երկրներ տարանցման ծավալներից ռուսական գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն այս ծավալով։ Խոստացել են գազի տարանցումն այնտեղ վերսկսել նոր կարգով կատարված վճարման պահին։

Ապրիլի 26-ին Բուլղարիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ «Գազպրոմ Էքսպորտ»-ը ծանուցել է Bulgargaz-ին գազի մատակարարումը դադարեցնելու մասին։ Նախարարության, Bulgargaz-ի և Բուլղարական Էներգետիկ հոլդինգի վերլուծության համաձայն, Ռուսաստանի կողմից առաջարկվող գազի մատակարարումների դիմաց վճարման նոր կարգը «չի համապատասխանում մինչև այս տարվա վերջ գործող պայմանագրին և էական ռիսկեր է ստեղծում Բուլղարիայի համար»։

Մեկնաբանություն