Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Չինաստանի արտաքին առևտրի ծավալը հունվար-նոյեմբերին կրճատվել է 5.6%-ով

Դկտ 7, 2023 13:22
97

Չինաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-նոյեմբերին կազմել է 5.41 տրիլիոն դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 5.6%-ով։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային վարչությունը։

Ինչպես հետևում է դեպարտամենտի կայքում հրապարակված տվյալներից, 11 ամսվա ընթացքում երկրի արտահանումը կրճատվել է 5.2%-ով՝ մինչև մոտ 3.08 տրիլիոն դոլար։ Ներմուծումը նվազել է 6%-ով և կազմել 2.33 տրիլիոն դոլար։

Չինաստանի դրական հաշվեկշիռը նշված ժամանակահատվածում կազմել է 748.13 միլիարդ դոլար՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.7%-ով։

Միայն նոյեմբերին Չինաստանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 515.47 միլիարդ դոլար՝ հոկտեմբերի համեմատ աճելով 4.5%-ով (տարեկան կտրվածքով գրանցվել է 1.2% նվազում)։ Չինաստանից արտահանումը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.2%-ով՝ կազմելով 291.93 միլիարդ դոլար (2022-ի նոյեմբերի համեմատ նվազել է մոտ 1%-ով)։ Ներմուծումը կազմել է 223.53 միլիարդ դոլար (հոկտեմբերի համեմատ աճը` 2.4%, իսկ տարեկան կտրվածքով` 1.2% նվազում):

Չինաստանը առաջատար արդյունաբերական երկրներից է և արտադրում է աշխարհում գոյություն ունեցող ապրանքների գրեթե ողջ տեսականին։ Այն ձգտում է ամրապնդել առևտրատնտեսական համագործակցությունը բոլոր պետությունների և տարածաշրջանների հետ: