Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

Meta-ն ներկայացրել է նորացված Ray-Ban խելացի ակնոցները

Սպտ 29, 2023 13:37
353

Երեկվա Connect-ի շնորհանդեսում Meta-ն ցուցադրել է Ray-Ban խելացի ակնոցի նոր տարբերակը։

Ray-Ban Meta Smart Glasses-ը հասանելի է նախնական պատվերի համար և կառաքվի հոկտեմբերի կեսերին՝ սկսած $299-ից,- գրում է fintech.am-ը:

Ներկառուցված աուդիո համակարգի շնորհիվ գնորդները կարող են փոխարինել ականջակալները զանգերի և երաժշտության նվագարկման համար: Meta-ն դրանք համալրել է նաև հզոր միկրոֆոնային համակարգով. ակնոցների մեջ կա հինգ խոսափող։ Նախորդ տարբերակը՝ Ray-Ban Stories-ն ուներ միայն մեկ խոսափող, որն այդքան էլ որակյալ չէր, իսկ նորի բարձրախոսները 50%-ով ավելի բարձր են։

Խելացի ակնոցները հագեցած են 12 մեգապիքսել տեսախցիկով՝ 1080p որակով լուսանկարներ և տեսանյութեր անելու համար։ Նրանք նաև ստացել են 32 ԳԲ հիշողություն, որը կպահի մոտ 500 նկար և 100 հատ կես րոպեանոց տեսանյութ (սա առավելագույն տևողությունն է, որը սարքը կարող է ձայնագրել): Ակնոցները սինխրոնիզացված են Meta View հավելվածի հետ։