Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Կչեղարկի ՞ Wildberries-ը ապրանքների վճարովի վերադարձի ծառայությունը

Հնս 1, 2023 17:15
215

Wildberries հայտնի առցանց խանութի շատ օգտատերեր դժգոհ են, որ ստիպված են վճարել ապրանքների վերադարձի համար: Հարթակը, սակայն, մտադիր չէ չեղարկել այս պրակտիկան. Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկի խոսքով՝ այն թույլ է տալիս հավասարակշռել գնորդների և վաճառողների շահերը,- գրում է News.am Tech-ը։

 «Ամեն դեպքում, վճարովի վերադարձը, հավանաբար, ամբողջությամբ չի չեղարկվի, քանի որ այդ դեպքում կխախտվի գնորդների և վաճառողների շահերի հավասարակշռությունը»,- «Ռուսական մանրածախ առևտրի շաբաթ 2023» ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Ինչպես տեղեկացնում է Tass.ru-ն, Բակալչուկը հավելել է, որ ընկերությունը փորձում է հարգել բոլոր կողմերի շահերը․ մի կողմից, հաճախորդը կարող է շատ ապրանքներ պատվիրել, քանի որ չի կարող միշտ գուշակել, թե արդյոք տվյալ ապրանքը համապատասխանում է իր չափսերին։ Մյուս կողմից, չպետք է մոռանալ հարթակ վաճառողների շահերի մասին․ նրանք տուժում են, քանի որ ապրանքները շատ են տեղափոխվում մի կետից մյուս կետ, նաև մարդիկ շատ են փորձում դրանք։

2021-ից հարթակում գործում է պատասխանատու գնումների ծրագիր, որի շրջանակում ապրանքներ քիչ վերադարձնող գնորդները չեն վճարում հետադարձ առաքման ծառայության համար։ Բացի դրանից, թերի ապրանքների հետադարձ տեղափոխման ծառայությունը շարունակում է մնալ անվճար։

Թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով աշխատելու շրջանակում Wildberries-ը նաև նախատեսում է էքսկուրսիաներ կազմակերպել իր պահեստներ: Բակալչուկի խոսքով՝ Wildberries-ը որակական փոփոխությունների է սպասում նաև սպառողների հետ շփման և մոտ ապագայում նրանցից արձագանք ստանալու առումով։

Մայիսի 24-ից Wildberries-ը նաև մինչև 2% նվազեցրել է իր առևտրային միջնորդավճարը տեղական ձեռներեցների համար, որոնք առցանց հարթակում վաճառում են կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա՝ ռոբոտ-փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսոլներ, խոհանոցային տեխնիկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 ապրանք: