Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կառավարությունը լրացուցիչ 191.5 մլն դրամ կհատկացնի Երևանի օպերային թատրոնին
Ի՞նչ կփոխեն նոր պաշտոնյաները պետական համակարգում. կառավարության նիստի մանրամասները հասանելի է ABNews.am կայքում
Ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման համար ՏԿԵՆ-ին կհատկացվի շուրջ 901 մլն դրամ
Ճապոնիան ծրագրում է 141.2 մլրդ դոլար ծախսել աշխատավարձերի բարձրացման վրա

«Սեպտեմբերից երթուղիներում հին «Գազել»-ներ այլևս չեն լինի, դրանք կփոխարինվեն նոր ավտոբուսներով, նաև նոր ուղեգիծ կլինի դեպի օդանավակայան». Տիգրան Ավինյան

Մյս 15, 2023 15:01
78
ADS

Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրով թվայնացվել է գործող երթուղային ցանցը: Աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ ուսումնասիրվել են «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող բոլոր 24 երթուղիները, կազմվել են ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների կրկնվող գծերի համադրումները: Որոշվել է «Գազել» մանիշի 363 միկրոավտոբուսային շարժակազմերը փոխարինել 143 ավտոբուսով:

Շարժակազմի թվային նվազեցման հետևանքով կբեռնաթափվի երթևեկությունը, կփոքրանա նաև փոխադրամիջոցների օրական վազքը՝ պակասեցնելով շահագործման և սպասարկման ծախսերը:
Առաջին փոփոխությունը նախատեսվում է հունիսի 1-ից: Համար 3 և 12 երթուղիները կփոխարինվեն մեկ ավտոբուսային երթուղով: Ավտոբուսներով կսպասարկվի նաև 13 միկրոավտոբուսային երթուղին:
Հունիսի 1-ից 5 համարի ավտոբուսային երթուղին կշահագործվի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով: Նոր շարժակազմերը երթուղիներ դուրս կգան 15 օրը մեկ:

Կներդրվի նաև նոր կանոնավոր ուղևորափոխադրում դեպի «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ՝ Իսակովի պողոտա — «Հաղթանակի» կամուրջ — Մաշտոցի պողոտա — Ֆրանսիայի հրապարակ ուղեգծով: Այն կգործի 45 րոպե պարբերականությամբ:

«Փոփոխությունների շնորհիվ մինչև սեպտեմբեր հին «Գազել»-ներով սպասարկող բոլոր գծերը փոխարինած են լինելու նոր ներկրված ավտոբուսներով: Ունենալու ենք  նաև նոր գիծ, որը «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով սպասարկելու է Կենտրոնից օդանավակայան երթուղին, ինչն առաջին դրական տպավորությունները կստեղծի Երևանի մասին: Այժմ պետք է աշխուժացնենք աշխատանքներն ընդհանուր ցանցի կառավարման համակարգ ներդնելու նպատակով, որի բաղկացուցիչ մասն է չվացուցակը: «Յանդեքս» ընկերության հետ նախնական որոշ քննարկումներ ունեցել ենք: Այս գործընթացը պետք է արագացնենք, որպեսզի քաղաքացիների համար հնարավորություն ստեղծենք քարտեզի վրա տեսնելու բոլոր ավտոբուսները:

Այդ հնարավորությունը պետք է լինի նաև կանգառներում ու կանգառասրահներում»,- հանձնարարել է  փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Զեկուցվել է, որ այսօր ևս 4 տրոլեյբուս կհասնի Երևան, իսկ մինչև մայիսի վերջ բոլոր 15 շարժակազմերը կլինեն քաղաքում:

«Տրոլեյբուսները մեզ հնարավորություն են տալիս ցանցից անջատված վարել հավելյալ ևս 60 կմ: Դա նշանակում է, որ մեր տրոլեյբուսային ցանցը մի փոքր փոփոխվելու և ընդլայնվելու է»,-նշել է Ավինյանը: