2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Էրդողանը չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50%-ը, 2-րդ փուլ կլինի

Մյս 15, 2023 12:59
46

Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը ձայների 100%-ի հաշվարկից հետո չի հավաքում առաջին փուլով հաղթելու համար անհրաժեշտ 50%-ը։ Հաղթողը կորոշվի 2-րդ փուլում՝ մայիսի 28-ին։

Քվեաթերթիկների հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է 49․24%։ Նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլիչդարօղլուն, որը 6 կուսակցություն միավորող «Ազգային դաշինքի» թեկնածուն է, հավաքել է 45․06%։ Երրորդ թեկնածուն՝ Սինան Օհանը՝ 5․28%հայտնում է BBC-ն։

Եղել են քվեարկողներ նաև Մուհարրեմ Ինջեի օգտին, որը գլխավորում է «Հայրենիք» կուսակցությունը և որը մայիսի 11-ին ինքնաբացարկ էր հայտարարել։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 0,43%-ը։

Թեկնածուներն արդեն մեկնաբանել են նախնական արդյունքները։ Էրդողանը հույս է հայտնել, որ կհաղթի առաջին փուլով, սակայն, հավելել է, որ եթե ժողովրդի կամքով վիճակված է 2-րդ փուլ անցկացնել, ապա ինքը չի առարկի։

Դիմելով իր կողմնակիցներին՝ նա ասել է․ «Թեև վերջնական տվյալները չկան, կարող եմ ասել, որ մենք առաջատար ենք ակնհայտ առավելությամբ»։

Քըլիչդարօղլուն իր հերթին ասել է, որ վստահ է, որ հաղթելու է 2-րդ փուլում։

Վերջնական տվյալները կհրապարակվեն մայիսի 19-ին։

Նախնական տվյալներով միաժամանակ անցկացված խորհրդարանական ընտրություններում առաջատարն Էրդողանի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունն է։