Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն, դա համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի հետ․ Քերոբյան
Լոնդոնի բորսայում Brent նավթի գինը թանկացել է մինչև 76,8 դոլար մեկ բարելի դիմաց
«Լևոն և Լամարա» ՍՊ ընկերությանը դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու կարգադրագիր է տրվել
Արցախում շրջափակման հետևանքով շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 83,9 տոկոսով
Վրաստանի նախկին վարչապետը Credit Suisse-ի դեմ դատից 926 միլիոն դոլար է շահել խարդախության զոհ դառնալուց հետո
Booking.com-ը Հայաստանի տնտեսվարողների համար բարելավել է պայմանները
Իլոն Մասկի Neuralink-ը մարդկանց ուղեղում չիպեր տեղադրելու թույլտվություն է ստացել
Ռուբեն Վարդանյանը 20 մլրդ դրամ կուղղի Արցախում իրականացվող ծրագրերի համար
TikTok-ը փորձարկում է Tako կոչվող AI չատբոտը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է 114 – Հրատապ Արձագանքման Հարթակ
Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթներն ուղարկվել են դատարան
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի նոր տարբերակը ցուցադրվել է Կաննում
Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
Հայաստանում ոչ ռեզիդենտ գրանցված աշխատողների թիվն աճել է առնվազն 200 տոկոսով. ԿԲ փոխնախագահ
2023թ. առաջին եռամսյակում Դուբայն ընդունել է 4.67 միլիոն միջազգային այցելու
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը տևել է մոտ 20 րոպե
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից
Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի
2023թ. հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 45.8%-ով
Արցախում հովհարային անջատումներն օրական 3 անգամ կիրականացվեն

Հայկական Picsart-ը ներառվել է Forbes-ի «14 խելահեղ AI գործիքների» ցանկում

Mar 28, 2023 12:29
42
ADS

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող 14 հիանալի գործիք, որոնց շարքում ներառել է նաև հայկական Picsart-ը։

Synthesia

Synthesia-ն թույլ է տալիս ստեղծել տեսանյութեր, կորպորատիվ բովանդակություն ԱԲ ավատարների միջոցով։ Այն կարող է զգալիորեն կրճատել նկարահանումների և խմբագրման վրա ծախսվող ժամանակը: Եթե անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, ապա խմբագրվում է սցենարը, ինչից հետո ԱԲ-ն անում է համապատասխան փոփոխությունները տեսանյութում: Այն նաև ունի 120 լեզվով ավտոմատ թարգմանության հնարավորություն։

Cleanvoice

Այս գործիքն օգնում է մաքուր, պրոֆեսիոնալ հնչեղությամբ ձայնագրություններ է ստեղծել։ Այն ավտոմատացնում է աուդիոֆայլերի մաքրումը՝ հեռացնելով ֆոնային աղմուկը, ընդհատումները, «ըըը»–երը, ինչպես այն հատվածները, որտեղ ձայնագրությունն ընթացել է, սակայն խոսք չի հնչել:

Jasper

Jasper-ը քոփիռայթինգի գործիք է, որն աշխատում է ChatGPT-ի նման» Իրականում այն հիմնված է նույն GPT-3 լեզվի մոդելի վրա և ավելի շատ նախատեսված է գովազդային և մարկետինգային բովանդակություն ստեղծելու համար։

Pictory

Այս գործիքը երկար տեսանյութերից կարողանում է գտնել ամենաարժեքավոր և գրավիչ պահերը և դրանք ավտոմատ համակցել համապատասխան ձայնի, ֆոնդային կադրերի և երաժշտության հետ՝ չպահանջելով տեսանյութերի խմբագրման որևէ տեխնիկական փորձ։

Canva

Սա շատ հայտնի, ամպային ծառայության վրա հիմնված գործիք է։ Canva-ի բաժանորդներն այժմ հասանելիություն ունեն Magic Write-ին, որն ԱԲ-ի վրա հիմնված քոփիռայթինգի գործիք է: Պարզ հուշումից այն կարող է ստեղծել սոցիալական ցանցերի համար գրառումներ, բլոգային գրառումներ, ցուցակներ, բովանդակության առաջարկներ և այլն:

Upscaler

Stockphotos.com լուսանկարների բանկի կողմից տրամադրվող անվճար գործիք է, որն ավտոմատ կերպով մեծացնում և բարելավում է պատկերները, ինչը նշանակում է, որ ցածր լուծաչափով լուսանկարները կարող են խոշորացվել առանց դետալների կորստի: FacePro ֆունկցիան հատկապես հարմար է դիմանկարների համար: Վճարովի տարբերակները թույլ են տալիս ավելի շատ դետալներ վերստեղծել:

Taplio

Taplio-ն գործիք է՝ հատուկ նախատեսված LinkedIn-ի հետ աշխատելու համար։ Այն օգնում է ստեղծել, պլանավորել և հրապարակել բովանդակություն, հարաբերություններ հաստատել ձեր ցանցի և նոր կոնտակտների հետ և մշտադիտարկել ձեր գրառումներից ստացվող տպավորությունները: ԱԲ-ն օգնում է՝ նաև ոգեշնչելով գրառումներ և պատմություններ անելու հարցում։

Picsart

Հայկական Picsart-ը տեքստից պատկեր ստանալու հարթակ է՝ պատկերների խմբագրման գործիքների համապարփակ հավաքածուով, որը թույլ է տալիս բառերը վերածել արվեստի, այնուհետև անել ճշգրտող փոփոխություններ անհրաժեշտ պատկերներն ստանալու համար:

Talk To Books

Սա ChatGPT ոճի փորձնական երկխոսության ինտերֆեյս է, որը միացված է Google Books գրադարանին և կարող է վեր հանել փաստեր, մեջբերումներ և հատվածներ գրականությունից: Դուք կարող եք ֆիլտրել գրքերի կատեգորիաները, որպեսզի, օրինակ, պատմության վերաբերյալ հարց տալու դեպքում ստանաք պատասխան միայն պատմական գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական գրականությունից։

KeywordInsights

Այս գործիքը ԱԲ-ի օգնությամբ կատարում է բանալի բառերի վերլուծություն, որն անհրաժեշտ է, որպեսզի համոզվեք, որ որոնման համակարգի օպտիմալացմանն (SEO) ուղղված ձեր արշավները ճիշտ ընթացք ունենան։ Այն ավտոմատ կերպով միավորում է բանալի բառերը և որոշում որոնման նպատակը, որպեսզի կարողանաք տեսնել, թե եզրույթներից որոնք են արժեքավոր, իսկ որոնք՝ ոչ։

Sprinklr

Այս գործիքն ուսումնասիրում է համացանցում առկա ողջ ինֆորմացիան և հնարավորություն է տալիս տեղեկանալ, թե ինչ են խոսում ձեր հաճախորդները ձեր ապրանքանիշի մասին: Սա թույլ կտա հետևություններ անել դրանից և նոր շուկաներ դուրս գալ։

Lisa AI Art – Magic Avatar

Սա Android հավելված է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել ԱԲ էֆեկտներից սոցցանցի պրոֆիլի նկարների և ավատարների տեսքը բարելավելու համար, ինչը կարող է օգնել ավելի շատ ուշադրություն գրավել և ավելի մեծ ներգրավվածություն ապահովել։

Perplexity.ai

Perplexity.ai-ը GPT-3-ի հիման վրա չատբոտի ինտերֆեյս է, որը սակայն կենտրոնացած է բարդ հարցերին ճշգրիտ պատասխաններ տալու վրա: Ի տարբերություն ChatGPT-ի, այն բացահայտում է իր օգտագործած տեղեկության աղբյուրը՝ այն ավելի օգտակար դարձնելով բազմաթիվ հետազոտությունների համար:

Beatoven

Կատարյալ տեսանյութին կամ փոդքաստին անհրաժեշտ է կատարյալ սաունդթրեք․ Beatoven-ը հեշտացնում է անհատականացված, հեղինակային իրավունք չպարունակող սաունդթրեքեր ստեղծելը, որը կհամապատասխանի ցանկացած տրամադրության, նաև կինտեգրվի ձեր ստեղծած բովանդակությանը։

Աղբյուրը՝ News.am Tech

Մեկնաբանություն