OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Էներգետիկ ճգնաժամի պատճառով Գերմանիայի տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի առջև․ Der Spiegel

Սպտ 13, 2022 12:26
73

Էներգետիկ ճգնաժամի պատճառով Գերմանիայի տնտեսությունը կանգնած է «ողբերգության հինգ գործողություններով», ինչպես նաև ռեցեսիայի մեջ, որի մեջ երկիրը կարող է ընկղմվել,- գրում է Der Spiegel-ը։

Հրատարակության համաձայն ՝ ձեռնարկությունները դադարեցնում են իրենց աշխատանքը, իսկ տնտեսությունը գնում է դեպի ճգնաժամ, որը կարող է երկար ժամանակ թուլացնել Գերմանիան։ Տարբեր ձեռնարկությունների մասին ավելի ու ավելի շատ են խուճապային հաղորդումները ամբողջ երկրից, մինչդեռ կոնցեռնների ղեկավարներն ու արհմիությունների ղեկավարներն այլևս չեն թաքցնում իրենց վախը,- ասվում է հոդվածում։

Հարցն այն է, թե որքան վատ կլինի ճգնաժամը և որքան կտևի այն։ Տնտեսությունում ողբերգությունը սկսվում է էլեկտրաէներգիայի թանկացումից։ Ամենաշատը տուժել են այն ընկերությունները, որոնք կախված են էլեկտրաէներգիայից և գազից, այդ թվում ՝ թուղթ, պարարտանյութ և պողպատ արտադրող ընկերությունները։ Նրանք թանկացումները «փոխանցում են» տնտեսության այլ ոլորտներ ՝ արդյունաբերական կոնցեռններից մինչև միջին բիզնեսներ։

Նրանց այլ բան չի մնում, քան իրենց խնդիրները տեղափոխել սպառողների վրա, որոնք չեն ցանկանում գումար ծախսել էլեկտրաէներգիայի և գազի իրենց հսկայական վարձերը վճարելու համար: Der Spiegel-ը նշում է, որ Գերմանիայի պատմության մեջ սպառողների տրամադրությունները երբեք այսքան ցածր չեն եղել։ Առջևում ՝ աճող գործազրկությունն է։