2025-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 13.2%-ով. ՊԵԿ
Փետրվարին ԵՄ-ում գործազրկությունը հասել է 5.7%-ի
Վճարիր Evoca Mastercard-ով և մասնակցիր մեքենայի խաղարկությանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում շուտով նոր տեսակի անձնագրեր կտրամադրվեն. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իդրամն արդեն Yerevan City-ում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում այս տարի 10 հա-ից ավելի տարածքում կհիմնվեն ուրբան այգիներ. ԱՐՄԵՆՊՐԵՍ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոչ ամեն բիզնես է լավ բիզնես. ինչպես տարբերել եկամտաբեր գաղափարը ֆինանսական «փոսից». մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն Մոսկվայում. հունիսի 27-29. դիտեք ABNews.am կայքում
Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը փետրվարին աճել է 9,5%-ով
Մրցակիցների քեյսերի վերլուծություն. ինչ կարող ենք սովորել Ozon-ի ամենահաջողակ վաճառողներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1%-ով
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիզնեսի դեմքը. հարցազրույց՝ «ԱրտԼանչ»-ի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Քաղաքացիներ իրազեկման ակցիա էին կազմակերպել IDBank-ի գլխավոր մասնաշենքի դիմաց. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ
2024-ին Վրաստանում ծնելիությունը նվազել է մոտավորապես 2%-ով
Ինչպիսին կլինի Հայաստանը, եթե յուրաքանչյուր մարդ 1 տարով սկսի սեփական նախագիծ. մանրամասները՝ ABNews.am կայքում
DD Trans. ապահով,արագ և որակյալ միջազգային բեռնափոխադրումներ. դիտեք ABNews.am կայքում

GPT-4-ը պատրաստակամություն է հայտնել փոխարինել մարդկանց այսօր գոյություն ունեցող 20 մասնագիտություններում, ո ՞րոնք են դրանք

Մրտ 17, 2023 13:08
114

OpenAI ընկերության արհեստական բանականությամբ աշխատող չատբոտի նոր տարբերակը՝  GPT-4-ը, պատրաստակամություն է հայտնել փոխարինել մարդկանց այսօր գոյություն ունեցող 20 մասնագիտություններում։ Ցուցակը Twitter-ում հրապարակել է լրագրող Ռոուան Չունգը,- գրում է NEWS.am Tech-ը։

«20 մասնագիտություններ, որոնց կփոխարինի GPT-4-ը, ըստ հենց GPT-4-ի»,- գրել է նա: Չատբոտին ուղղված հարցման մեջ Չունգը խնդրել է ստեղծել աղյուսակ, որտեղ ԱԲ-ն պետք է նշի մասնագիտության անվանումը և անձի այն հատկությունները, որոնց GPT-4-ը կփոխարինի աշխատանքային պարտականությունները կատարելու համար:

Ցանկում ներառված են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են՝

  • Թարգմանիչը,
  • Մասնավոր ուսուցիչը,
  • Տվյալների մուտքագրման մասնագետը,
  • Աջակցության ծառայության ներկայացուցիչը,
  • Սրբագրիչը,
  • Իրավաբանի օգնականը,
  • Հաշվապահը,
  • Եվ քոփիռայթերը։

Չատբոտը նաև պատրաստակամություն է հայտնել փոխարինել՝

  • Շուկայի հետազոտության վերլուծաբանին,
  • Սոցիալական մեդիայի մենեջերին,
  • Հանդիպումներ պլանավորողին,
  • Հեռավաճառողին,
  • Վիրտուալ օգնականին,
  • Տրանսկրիպցիոնիստին (աուդիոյից տեքստային ցարգմանություն)
  • Լրագրողին։

Ցուցակի վերջին հինգ մասնագիտությունների թվում են՝

  • Զբոսաշրջային գործակալը,
  • Տեխնիկական աջակցության վերլուծաբանը,
  • Էլեկտրոնային փաստաշրջանառության վերլուծաբանը,
  • Բովանդակության մոդերատորը
  • Եվ HR մասնագետը։

Հրապարակման տակ արված մեկնաբանություններում շատ օգտատերեր համաձայնել են ԱԲ-ի այս ցուցակի հետ: Որոշ օգտատերերի կարծիքով՝ «կգոյատևեն» միայն այն մասնագիտությունները, որոնք պահանջում են առավելագույն ճշգրտություն և որոնցից կախված կլինի մարդու կյանքը։

Հիշեցնենք, որ OpenAI-ը օրեր առաջ է ներկայացրել GPT-4-ը։ Նոր մոդելը, կարողանում է խնդիրները լուծել ավելի լավ, քան ChatGPT-ը։ Բացի դրանից, այն կարող է մեկնաբանել պատկերները և տեքստերը:  Օրինակ՝ այս մոդելին կարող եք ցույց տալ ինչ-որ մեմի լուսանկար և հարցնել, թե դա ինչի մասին է, և այն կբացատրի: Կամ կարող եք հարցնել, թե ինչն է անսովոր ցուցադրված լուսանկարում և կստանաք պարզ և հասկանալի բացատրություն: