Իլոն Մասկի կառավարման օրոք Twitter-ի աշխատակիցների մոտ 80%-ն ազատվել է աշխատանքից,- հայտնում է CNBC-ն։ 7500 աշխատակիցներից միայն 1300-ն է մնացել ընկերությունում, որոնցից 550-ից պակասը լրիվ դրույքով ինժեներներ են:Վստահության և անվտանգության մոդերատորների թիմը կրճատվել է մինչև 20 լրիվ դրույքով աշխատող: Իլոն Մասկը նաև Twitter-ում է բերել մոտ 130 աշխատակից իր այլ ընկերություններից, այդ թվում ՝ SpaceX-ից, The Boring Co-ից և Tesla-ից։
Բացի կրճատումներից, Մասկը, առանց իր հայտարարած «մոդերացիոն խորհրդի» մասնակցության, վերականգնել է պահպանողականների և ծայրահեղ աջ կազմակերպությունների բազմաթիվ հաշիվներ, որոնք նախկինում մշտապես արգելափակված էին։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.