Հագուստի և աքսեսուարների ամերիկյան Michael Kors ապրանքանիշի սեփականատերերը որոշել են դադարեցնել իրենց ապրանքների մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Randevu կոշիկի ցանցը թերթին հաստատել է, որ անցյալ տարվանից Michael Kors-ի մատակարարումներ չեն եղել, այժմ ցանցը վաճառում է մնացորդները։ Ռուսաստանում աշխատանքը դադարեցվել է նաև ապրանքանիշի պաշտոնական առցանց խանութի կողմից։ Թերթի տվյալներով ՝ Calvin Klein Jeans, Hugo, Karl Lagerfeld Jeans հագուստները,Ռուսաստան ներկրվում են նույն դիստրիբյուտորի ՝ BNS Group-ի կողմից։
«Известия»-ն նշում է, որ Mega Teply Stan առևտրի կենտրոնում գտնվող Michael Kors բուտիկի տեղում շուտով կբացվի Jeans Club-ը։ Թերթն ընդգծել է, որ Ռուսաստանում տեսականով և գներով կան Michael Kors-ին նման ապրանքանիշեր ՝ Twinset, Pinko, Armani Exchange, Furla, Liu Jo։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.