OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

The Athletic. 2023 թվականին Մեսսին կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»

Հկտ 31, 2022 14:15
81

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին 2023 թվականի ամռանը ֆրանսիական ակումբի հետ պայմանագիրն ավարտելուց հետո կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Ըստ աղբյուրի ՝ արգենտինացու համար ամենահավանական տարբերակն է ամերիկյան ակումբ տեղափոխվելը։ Հաղորդվում է, որ «Ինտեր Մայամիի» համասեփականատերեր Խորխեն և Խոսե Մասը բանակցություններ են վարում Մեսսիի հոր ՝ Խորխե Մեսսիի հետ: Նաև արգենտինացին կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կամ վերադառնալ Բարսելոնա։

Մեսսին իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում ՊՍԺ-ում. նա Բարսելոնայից հեռացել է 2021 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է թիմի բոլոր 11 հանդիպումներին Ֆրանսիայի առաջնությունում, դարձել վեց գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի համաձայն ՝ Մեսսիի շուկայական արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո:

Արգենտինացին Բարսելոնայի շրջանավարտ է։ Նա իր դեբյուտը ավագ տարիքում նշել է 2004 թվականին։ Կատալոնական ակումբի հետ նա նվաճել է 35 տիտղոս։ Հարձակվողը վեց անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: