Հայաստանի Կառավարությունը այս տարվա համար նախատեսել էր վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ։ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ արդեն կա 500 կմ գերազանցող ցուցանիշ:
ՏԿԵ նախարարի խոսքով սա նախորդ բոլոր տարիների համեմատ ռեկորդային ցուցանիշ է, և դեռ այդ թվում ներառված չեն համայնքային միջոցներով, սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհները։ Եվ եթե եղանակը թույլ տա, ապա մինչև տարեվերջ հնարավոր կլինի այս թիվն ավելացնել։
Այս տարի իրականացվել է ավելի քան 288 կմ ճանապարհի նորոգում։ Միջին նորոգման է ենթարկվել միջպետական և հանրապետական նշանակության ավելի քան 145 կմ ճանապարհ։ Գնել Սանոսյանը հավելել է, որ աշխատանքները դեռ շարունակվում են։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.