Ճապոնիայի գազի ներկրումը Ռուսաստանից ավելի քան եռապատկվել է ՝ 211,2%-ով։ Սա հեղուկ բնական գազի այս տարվա օգոստոսին և անցած տարվա ներկրման ցուցանիշների համեմատությունն է։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանից ածուխի ներմուծումը, ընդհակառակը, մեկ տարվա ընթացքում նվազել է 32,6%-ով, -հայտնում է Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը։ Նվազել են նաև սոյայի և ձավարեղենի ներմուծումը։ Բայց ավելացել է ՝ ռուսական հանքաքարի, բանջարեղենի ներմուծումը։ Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ի խնդրանքով Ճապոնիայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների եւ պատասխան միջոցների ֆոնին։ Մինչդեռ ճապոնական ընկերությունները որոշել են չթողնել Սախալինի գազային նախագծերը ՝ ընդունելով Մոսկվայի բոլոր նոր պայմանները։
Ավելի վաղ «SP»-ն գրել էր, որ գազավորված ըմպելիքների աշխարհի խոշորագույն արտադրողները ՝ Coca-Cola-ն ու PepsiCo-ն մտածում են ռուսական խանութներում իրենց ֆիրմային սառնարանների ապրանքանիշն ու արտաքին տեսքը փոխելու մասին։