OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից

Ապր 28, 2025 18:25
14

Ապրիլի 25-ին ու 26-ին տեղի ունեցավ գործատուների ամենամյա փառատոնը՝ Career City Fest-ը։ CCF 2025-ի մասնակիցն էին նաև Իդրամն ու IDBank-ը՝ միասնական մեծ ու նարնջագույն տաղավարով։

Այցելելով IDBank-ի և Իդրամի տաղավար` փառատոնի մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու Բանկի և Իդրամի աշխատակիցներին, մարդկային կապիտալի կառավարման մասնագետներին, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ծանոթանալ և դիմել ընկերություններում առկա թափուր հաստիքներին։

IDBank-ի մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ փառատոնը նաև հիանալի հնարավորություն էր ուսանողների և նորավարտ երիտասարդների համար՝ ծանոթանալու IDBank-ի վաղուց սիրված և հայտնի IDream ծրագրին և հնարավորություն ունենալ մասնակիցը դառնալու մեկնարկող IDream 14-ին։

«IDBank-ում խրախուսում ենք մեր աշխատակիցների նորարարական մոտեցումները, միևնույն ժամանակ՝ համոզված ենք, որ միայն թիմային ջանքերով է հնարավոր հասնել գերազանց արդյունքների։ Եթե ցանկանում եք սկսել ձեր կարիերան բանկային ոլորտում, խորհուրդ եմ տալիս անպայման դիմել IDream 14 ծրագրին, որի հաջող ավարտից հետո կմիանաք մեր մեծ նարնջագույն թիմին», — նշեց Սոնա Մանուչարյանը։

Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ ընկերության զարգացմանը զուգահեռ՝ Իդրամի թիմը շարունակաբար մեծանում է, և այս պահին էլ ունեն առկա թափուր հաստիքներ։ «Յուրաքանչյուր հզոր կազմակերպության հիմքում կանգնած են մարդիկ։ Մեր առաքելությունն է ոչ միայն պարզապես համալրել թափուր աշխատատեղերը, այլ բացահայտել ներուժը, խթանել զարգացումը և ուղեկցել նրանց՝ դեպի իրենց մասնագիտական բարձունքներ», — նշեց Աստղիկ Զիլֆիմյանը։

Career City Fest-ի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց արժեքները, թիմը և արտադրանքը, ձևավորում աշխատաշուկայի միտումները և սահմանում գործատուի բրենդի չափանիշներ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: