Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավորեցրել է ՊՍԺ-ին Մբապեին վճարել 55 մլն եվրո
«Ոսկե հավիկ պլյուս» արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում

Siemens Energy-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Օգս 8, 2022 12:35
271
ADS

Siemens Energy-ն կդադարեցնի գործունեությունը Ռուսաստանում,- գրում է Интерфакс-ը ՝ վկայակոչելով ընկերության երրորդ եռամսյակի հաշվետվությունը։ Ընկերությունը սկսել է երկրում բիզնեսի վերակազմավորման գործընթաց, որը նախատեսում է ավարտել մինչև 2022 թվականի վերջ:

Siemens-ն ընդգծել է, որ ԵՄ պատժամիջոցները հուլիսի 10-ից հետո սկսել են էական ազդեցություն ունենալ Ռուսաստանում նրա բիզնես գործունեության վրա, ուստի նպատակահարմար չէ շարունակել աշխատանքը երկրում։ 2022 ֆինանսական տարվա վերջում ընկերությունը պատրաստվում է կորցնել մոտ 400 միլիոն եվրո եկամուտ Ռուսաստանի հետ կապված գործառնություններից։ Սակայն հաջորդ տարի ՝ երկրից հեռանալուց հետո, ֆինանսական լուրջ բացասական հետևանքներ չեն սպասվում։


Այժմ Siemens Energy-ն էլեկտրաէներգիայի սարքավորումների հիմնական մատակարարներից է։ Ընկերությանը, մասնավորապես, պատկանում է Siemens Transformers-ը և 65 տոկոսը ՝ Russian Power Machines — Siemens Gas Turbine Technologies-ի հետ համատեղ ձեռնարկությունում: Բացի այդ, Siemens Energy-ի մաս հանդիսացող Siemens Gamesa-ն եղել է Enel Russia-ի գործընկերը Ռուսաստանում վերականգնվող էներգետիկայի նախագծերի իրականացման գործում:2022 թվականի ամռանը ընկերությունը հայտնվեց միջազգային օրակարգի կենտրոնում, քանի որ հրաժարվեց ռուսական Գազպրոմին վերադարձնել Կանադայում վերանորոգված գազատուրբինը։ Siemens-ը որոշումը բացատրել է Ռուսաստանի դեմ կանադական պատժամիջոցներով։ Մինչ օրս երկիրը համաձայնել է սարքավորումներ տրամադրել Ռուսաստան առաքման համար, իսկ Siemens Energy-ն հայտարարել է, որ դրա փոխադրման փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստված են։