Լոռիում հատուկ ծրագիր է մեկնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների համար
Լուրեր |
Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման կենտրոնում կինեզոթերապիայի, լոգոպեդի, հոգեբանի, արտ-թերապիայի և այլ հատուկ ծառայությունների միջոցով օգնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին վերադառնալ լիարժեք կյանք։
Այստեղ աշխատանքներ են տարվում երեխաների կրթության և զարգացման ուղղությամբ՝ հասարակության մեջ ներառման և բովանդակալից առօրյայի կազմակերպման նպատակով։ Աշխատանքների առանցքում անկախ կյանքի հմտությունների զարգացումն է:
Ստեփանավանի «Լիարժեք կյանք» կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շահառուներից է։ Հիմնադրամի աջակցությամբ կենտրոնի կինեզոթերապիայի սենյակն ամբողջությամբ կահավորվել և համալրվել է 20-ից ավելի գույքով։
«Կենտրոնը մեծ նշանակություն ունի Ստեփանավան խոշորացված համայնքի համար. այժմ այստեղ շուրջ 130 շահառու կա, որից շուրջ 60-ն օգտվում են կինեզոթերապիայի սենյակից, որն իր անհրաժեշտ գույքով երկար տարիներ կծառայի կենտրոնին ու շահառուներին։ Մեզ համար կարևոր է, որ ծրագիրը երկարաժամկետ է, քանի որ մեծ քանակությամբ մարդիկ կարող են օգտվել այս ծրագրից՝ հաշվի առնելով այն, որ այս կենտրոնը միակն է տարածաշրջանում, որն անվճար տարբեր ծառայություններ է մատուցում շահառուներին»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։
«Մեր ջանքերը զրոյի հավասար կլինեին, եթե մեր կողքին չլինեին այնպիսի կառույցներ, ինչպիսին է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը։ Այս կենտրոնը եզակի է Ստեփանավանի և Տաշիրի համար, որովհետև նման ծառայության կարիք կա, իսկ մարդիկ ուղղակի հնարավորություն չեն ունենում այլ քաղաք կամ մարզկենտրոն գնալու, որ օգտվեն այդ ծառայություններից։ Այս ծրագրի շնորհիվ այդ խնդիրը լուծվում է»,- նշել է «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը։
«Լիարժեք կյանք» կենտրոնն արդեն 2-րդ անգամ է դառնում «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շահառու։ 2017-ին հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը ձեռք է բերել հարմարեցված մեքենա՝ հաշմանդամություն ունեցող երեխաների տեղափոխումն ապահովելու համար. մեքենան առ այսօր ծառայում է իր նպատակին։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
https://youtu.be/SBLMe0WiU-U?si=1dci0c_-OvNbJwFR
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․