Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հոլիվուդյան դերասանները պատրաստվում են գործադուլ անել ընդդեմ արհեստական ինտելեկտի

Հլս 13, 2023 13:37
131
Հոլիվուդյան դերասանները կարող են իրենց գործընկեր-սցենարիստներից հետո այսօր՝ հուլիսի 13-ին գործադուլ սկսել, եթե չկարողանան պայմանավորվել Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների դաշինքի հետ աշխատանքային պայմանների բարելավման շուրջ, հայտնել են Կինոդերասանների գիլդիան եւ ԱՄՆ-ի հեռուստատեսության եւ ռադիոյի արտիստների ֆեդերացիան (SAG-AFTRA),- գրում է banksnews.am-ը։
Հոլիվուդի խոշորագույն ստուդիաների և SAG-AFTRA-ի միջև, որը դերասանական մասնագիտության ամենամեծ արհմիությունն է, պայմանագրի ժամկետը լրացել է հունիսի 30-ին: Գործադուլից խուսափելու համար կողմերը պայմանավորվել են ժամանակավորապես երկարաձգել պայմանագիրը մինչև հուլիսի 12-ի կեսգիշեր, բանակցություններին միացել են դաշնային միջնորդներ:

Ավելի վաղ գործադուլ սկսելու օգտին, եթե նրանց պայմանները չբավարարվեն, քվեարկել էր արհմիության անդամների 98 տոկոսը, որը միավորում է շուրջ 160 հազար դերասանների, հեռուստահաղորդավարների, զանգվածային տեսարանների դերասանների, հնչյունավորողների, լրագրողների, խմբագիրների եւ այլ մասնագիտությունների մարդկանց, որոնք այս կամ այն կերպ կապված են կատարողական վարպետության հետ եւ բոլոր նրանց, ովքեր «աշխատանք են ապահովում նրանց համար, ովքեր կանգնած են տեսախցիկի առջեւ կամ խոսափողի հետեւում»:

Գիլդիայի հիմնական պահանջը նվազագույն աշխատավարձի բարձրացումն է, սոցիալական երաշխիքներն ու ինդուստրիայի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն արհեստական ինտելեկտի աճող ժողովրդականության ու հնարավորությունների ֆոնին: Պահանջների թվում են սթրիմինգային ծառայություններում ցուցադրություններից մասհանումները եւ սեփական պատկերների նկատմամբ իրավունքների երաշխիքները, որոնք օգտագործվում են արհեստական ինտելեկտի կողմից կոնտենտ ստեղծելու համար: Գործադուլին իրենց աջակցությունն են հայտնել այնպիսի հայտնի դերասանուհիներ, ինչպիսիք են Ջենիֆեր Լոուրենսը և Մերիլ Սթրիփը։

Բողոքի ակցիան սկսվելու դեպքում կարող է գրեթե ամբողջությամբ կաթվածահար անել արդեն իսկ սցենարիստների գործադուլից տուժած Հոլիվուդը: Ավելի վաղ՝ մայիսին, Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների դաշինքի հետ բանակցությունների ձախողումից հետո բողոքի ակցիա էր սկսել Ամերիկացի սցենարիստների գիլդիան, որը միավորում է ավելի քան 11,5 հազար հեղինակների, որոնք բովանդակություն են ստեղծում հոլիվուդյան ֆիլմերի, սերիալների եւ ժամանցային շոուների համար: Մինչ այժմ շարունակվող գործադուլի պատճառով հետաձգվել են «Շատ տարօրինակ բաներ» սերիալի հինգերորդ և եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումները, կասեցվել Է «Գահերի խաղը» ամերիկյան սերիալի պրիքվելի սցենարի գրումը և շատ այլ նախագծեր:

Եթե պրոդյուսերների հետ դերասանական գիլդիայի բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, դա կլինի ԱՄՆ-ի կինոարդյունաբերության առաջին «կրկնակի» գործադուլը 1960 թվականից ի վեր: