Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում՝ մարզային կրթական հաստատություններին Կառավարության որոշմամբ 4 մլրդ 52 մլն դրամ կուղղվի 37 մանկապարտեզի հիմնանորոգմանը և 5 դպրոցում նախակրթարանների հիմնմանը։ Միջոցները կծառայեն նաև շենքերի տեխնիկական զննության և նախագծային փաստաթղթերի մշակմանը։
2026-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտներն աճել են 13․6 %-ով Հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել 643.4 մլրդ դրամ հարկային եկամուտ և տուրք։ Ըստ ՊԵԿ-ի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 76․9 մլրդ դրամով։
273 հեկտար տարածքում կիրականացվեն անտառավերականգնման աշխատանքներ Շրջակա միջավայրի նախարարությունը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն ստորագրել են հուշագիր, որով նախատեսվում է կոմբինատի ֆինանսավորմամբ իրականացնել անտառապատման լայնածավալ ծրագիր և փորձագիտական տվյալների փոխանակում։
Երևանում հանքեր շահագործողների համար սահմանվել են նոր պարտադիր պահանջներ Նոր կարգավորումներով հանքատերերը պարտավոր են բարեկարգել հարակից ճանապարհները, ապահովել մեքենաների անիվների լվացումը և տեղադրել փոշու նվազեցման ջրցան սարքեր ու օդի որակի առցանց մոնիթորինգի համակարգեր։
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296,419 դրամ 2026թ. հունվար-փետրվար ամիսների տվյալներով՝ պետական ոլորտում աշխատավարձն աճել է 5.4%-ով (227,711 դրամ), իսկ ոչ պետական հատվածում՝ 5.1%-ով (323,244 դրամ)։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Իրանի պատերազմի պատճառով ԵՄ-ում վառելիքի ծախսերն աճել են 16 մլրդ դոլարով Հակամարտության հետևանքով Եվրոպայում գազի գինը բարձրացել է 70%-ով, իսկ նավթինը՝ 60%-ով։ Եվրամիությունն այժմ մշակում է աջակցության փաթեթ՝ բնակչությանը և բիզնեսին թանկացումներից պաշտպանելու համար։
Ֆրանսիայում վառելիքի դեֆիցիտ է առաջացել․ Bloomberg Շուրջ 900 լցակայաններում սպառվել է վառելիքի գոնե մեկ տեսակ։ Մերձավոր Արևելքի իրադարձություններով պայմանավորված թանկացումները խուճապ են առաջացրել վարորդների շրջանում, ինչն էլ հանգեցրել է պաշարների կտրուկ նվազման։
ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 5.3%-ով Առաջին եռամսյակում իրացվել է մոտ 3.71 մլն միավոր մեքենա։ Չնայած ընդհանուր անկմանը՝ վերլուծաբանները կանխատեսում են, որ Tesla-ն կարող է գրանցել վաճառքի 8.6% աճ՝ հասնելով 365.65 հազար միավորի։
ՄԱԿ-ը պարենի գների աճը կապում է մերձավորարևելյան հակամարտության հետ Մարտին պարենի գների համաշխարհային ինդեքսն աճել է 2.4%-ով։ Ըստ ՊԳԿ-ի՝ սա էներգակիրների թանկացման և պարարտանյութերի մատակարարման խափանումների հետևանք է, թեև հացահատիկի շուկան դեռևս կայուն է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
2026/04/03/ 19:19 -
Կողք կողքի՝ IDBank-ի հետ․ արցախցի 103 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում
2026/04/03/ 18:28 -
Կառավարման սխալներ, որոնք քանդում են ամբողջ համակարգը
2026/04/03/ 17:33 -
Գնաճը Հայաստանում. 2026թ. մարտին արձանագրված ցուցանիշները
2026/04/03/ 17:02 -
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
2026/04/03/ 17:00 -
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 100% մաքսատուրք դեղերի ներմուծման վրա
2026/04/03/ 16:36 -
ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանի հետ հանքարդյունաբերության և երկրաբանական ոլորտում համագործակցության ընդլայնումը
2026/04/03/ 16:33 -
Ինչ խախտումներ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում
2026/04/03/ 16:31 -
Քվեբեկի համալսարաններում ուսման համար ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է․ ինչպես կարելի է դիմել
2026/04/03/ 16:27 -
Սննդամթերքի գներն աճում են ամբողջ աշխարհում․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/03/ 15:39
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 31, 2026 Թ.