ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
Լուրեր |
Զեկույցը ներկայացնում է գների կայունության նպատակի ապահովման համար Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները:
Հրապարակվել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը (2025 թ.), որը դրամավարկային քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության շարունակական բարելավման հանձնառության կարևոր բաղադրիչներից է: Վերջինս ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցների շարքից առաջինն է, որոնք հրապարակվելու են յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտին:
Զեկույցը ներկայացնում է գների կայունության նպատակի ապահովման համար Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները: Զեկույցն ամփոփ անդրադարձ է կատարում նախորդ տարիների տնտեսական զարգացումներին, որին հաջորդում է 2025 թվականի ընթացքում կայացված դրամավարկային քաղաքականության որոշումների մանրամասն ներկայացումը: Սա ներառում է որոշումների կայացման գործընթացում դիտարկված տարբեր տնտեսական սցենարների համապարփակ քննարկումը, ինչպես նաև Խորհրդի կողմից «նվազագույն ափսոսանքի» քաղաքականության հայեցակարգի ներքո ռիսկերի կառավարման մոտեցման արդյունքների նկարագիրը: Կարևորելով Խորհրդի անդամների անհատական հաշվետվողականության հանձնառությունը՝ զեկույցը ներկայացնում է, տարվա ընթացքում քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ Խորհրդի յուրաքանչյուր անդամի մտածողության փոփոխությունը։ Միևնույն ժամանակ, առաջնորդվելով քաղաքականության հիմնակարգի և որոշումների կայացման գործընթացում հաղորդակցման ու թափանցիկության բարձր չափանիշների ապահովման հանձնառությամբ՝ զեկույցն անդրադառնում է 2025 թվականի ընթացքում դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի վերաբերյալ հանրային հետաքրքրություն ներկայացնող և առավել հաճախ քննարկվող հարցերին:
Զեկույցը կազմվել է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, համաձայն որի՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԿԲ-ը պատրաստում և հրապարակում է առնվազն նախորդ 12 ամիսների ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները:
Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կառավարման սխալներ, որոնք քանդում են ամբողջ համակարգը
2026/04/03/ 17:33 -
Գնաճը Հայաստանում. 2026թ. մարտին արձանագրված ցուցանիշները
2026/04/03/ 17:02 -
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
2026/04/03/ 17:00 -
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 100% մաքսատուրք դեղերի ներմուծման վրա
2026/04/03/ 16:36 -
ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանի հետ հանքարդյունաբերության և երկրաբանական ոլորտում համագործակցության ընդլայնումը
2026/04/03/ 16:33 -
Ինչ խախտումներ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում
2026/04/03/ 16:31 -
Քվեբեկի համալսարաններում ուսման համար ՀՀ քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է․ ինչպես կարելի է դիմել
2026/04/03/ 16:27 -
Սննդամթերքի գներն աճում են ամբողջ աշխարհում․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/03/ 15:39 -
Աֆղանստանի խստացվել են կանանց հագուստի կանոնները
2026/04/03/ 15:36 -
Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից
2026/04/03/ 15:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 31, 2026 Թ.