Քերոբյան. Չենք օժանդակում պատժամիջոցների շրջանցումը ՌԴ գործընկերների կողմից
Լուրեր |
Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են նույն մաքսային եւ տնտեսական գոտում, նշանակում է, որ երկրների միջեւ ապրանքների տեղաշարժն ազատ է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ամերիկյան եւ եվրոպական մեր գործընկերներին բացատրում ենք, որ հայկական ընկերությունների գործողությունները նպատակ չունեն ՀՀ-ն երկրորդային պատժամիջոցների տակ գցելու, այլ այդ գործողությունները բխում են մեր երկրի տնտեսական եւ աշխատանքային շահերից:
Մենք որեւէ կերպ չենք փորձում օժանդակել պատժամիջոցների շրջանցումը մեր ռուս գործընկերների կողմից»,- ասել է նախարարը:
Վահան Քերոբյանի խոսքով՝ հայկական կողմը փորձում է պահպանել թե ԵԱՏՄ պայմանագրի դրույթները, թե ապահովել, որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային պատժամիջոցների տակ:
«Միաժամանակ, սա չի նշանակում՝ դա բացառված է, քանի որ արդեն կան որոշ ընկերություններ, որ ընկել են պատժամիջոցների տակ, բայց դա այդ ընկերությունների ռիսկն է: Մենք մեր մաքսային, բանկային եւ այլ գործիքակազմով փորձում ենք ապահովել մեր երկրի ընկերությունների պատժամիջոցների տակ չընկնելն ու անվտանգությունը:
Մենք հետամուտ ենք մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելուն եւ դա կարողանում ենք պատշաճ բացատրել մեր գործընկերներին»,- ասել է Վահան Քերոբյանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մի շարք տուրիստականների հակամրցակցային գործողություններից պետությանը պատճառվել է 53 միլիոն դրամի վնաս
2026/01/05/ 13:09 -
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Հայաստանում բացահայտվել է 249 հանցագործություն
2026/01/05/ 13:04 -
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը ԱՄՆ-ին առաջարկել է համագործակցություն՝ համատեղ օրակարգի շուրջ
2026/01/05/ 12:54 -
C-Quadrat Ampega-ի ներդրումները տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում
2026/01/05/ 12:34 -
Մեկնարկել է 2026 թվականի հունվարի կենսաթոշակների վճարումը
2026/01/05/ 12:14 -
Լոռու մարզում նկատվել են բնություն բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուներ
2026/01/05/ 11:40 -
Նավթն էժանանում է Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձություններից հետո
2026/01/05/ 11:33 -
Հունվարի 4-ի կարևոր լուրերը
2026/01/04/ 20:20 -
Ռազմավարության մշակում՝ փոփոխական ժամանակներում․ ինչպես պահպանել գործնական կայունությունը
2026/01/04/ 17:35 -
Հունվարի 3-ի կարևոր լուրերը
2026/01/03/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
C-Quadrat Ampega-ի ներդրումները տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.