Արեգակի վրա պայթյուն է տեղի ունեցել․ ինչպե՞ս է առաջացած մագնիսական փոթորիկն ազդել Երկրի վրա
Լուրեր |
Արեգակի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով «մուգ պլազմա» է արտանետվել տիեզերք և հանգեցրել է G2 դասի (չափավոր) գեոմագնիսական փոթորկի։ Սա իր հերթին հանգեցրել է Երկրի բևեռների մոտ տարածքներում ռադիոկապի խափանման,- հայտնում է NEWS.am Tech-ը։
Արեգակի վրա այս ժայթքումը մարտի 11-ին ֆիքսել են NASA-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանը (SDO) և Արեգակնային և հելիոսֆերային աստղադիտարանի արբանյակը (SOHO): Վերջինս Երկիր մոլորակի շուրջը պտտվող տիեզերանավ է, որը կառավարվում է NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության կողմից:
Ըստ Spaceweather.com-ի՝ SOHO-ն ֆիքսել է պլազմայի փոքր-ինչ մուգ հոսք, որը հայտնի է որպես կորոնային զանգվածի արտանետում, որն առաջացել է արևի հարավարևմտյան հատվածում։ Աղբյուրը պարզաբանում է, որ այդ «մուգ պլազման» իրականում մուգ չէ բառի բուն իմաստով. այս պլազման ավելի շուտ ավելի սառը և պակաս լուսավոր է, քան հետևի ֆոնում գտնվող արևը և ավելի խիտ է, քան այն շրջապատող գազը արևի մթնոլորտում:
Կորոնային զանգվածի արտանետման ազդեցությունը Երկրի վրա այսօր զգացվել է բևեռափայլերի և չափավոր ու կարճատև G2 դասի գեոմագնիսական փոթորիկի տեսքով:
Արևային ֆիզիկոս Քիթ Սթրոնգը թվիթերում գրել է, որ փոթորիկը խաթարել է ռադիոկապը Երկրի բևեռներին մոտ տարածքներում և կարող է խանգարել ավիաընկերությունների ճանապարհորդություններին այդ շրջաններում։
Թեև գեոմագնիսական փոթորիկների մեծ մասն էական ազդեցություն չի ունենում Երկրի վրա, սակայն առավել ուժեղ արևային փոթորիկները կարող են լայնամասշտաբ խափանումների հանգեցնել ցամաքային տեխնոլոգիաների վրա: Այդպիսի փոթորիկներից մեկը տեղի է ունեցել 1859 թ․ և շարքից հանել էր հեռագրական գծերը։
Իսկ 1989 թ․ մարտի 13-ին հզոր գեոմագնիսական փոթորկի պատճառով (թեև ավելի թույլ, քան 1859 թ․ տեղի ունեցածը) Քվեբեկում 6 միլիոն մարդ 9 ժամով զրկվել էր էլեկտրականությունից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/09 22:00
Փետրվարի 9-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/09 19:23
Փետրվարի 9-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 9-ի բիզնես լուրերը
2026/02/09/ 22:00 -
Փետրվարի 9-ի կարևոր լուրերը
2026/02/09/ 19:23 -
Օնլայն առևտուր․ հնարավորություններ, մարտահրավերներ և զարգացման միտումներ
2026/02/09/ 18:19 -
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
2026/02/09/ 18:06 -
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
2026/02/09/ 18:03 -
Մտավոր ներուժ՝ առանց համակարգի. Հայաստանի դիրքը գլոբալ IQ քարտեզում
2026/02/09/ 17:50 -
Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ
2026/02/09/ 16:18 -
Բարձր նշաձող․ նոր կոնցեպտ․ անիրական մասշտաբ․ TOON EXPO. INVEST 2026
2026/02/09/ 14:30 -
Իլոն Մասկի լուսնային քաղաքը. ռազմավարական հաշվա՞րկ, թե՞ տեխնոլոգիական ռիսկ
2026/02/09/ 14:13 -
ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2025-ին կրճատվել է ավելի քան մեկ երրորդով
2026/02/09/ 14:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.