Նոյեմբերի 10-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Տեղական
Հայաստանն ու Հնդկաստանը մշակում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը։ Այն կարգավորելու է երկու երկրների միջև ավտոմոբիլային ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները, որոնք ներկայումս կանոնակարգված չեն։ Նմանատիպ համաձայնագիր նախատեսվում է ստորագրել նաև Չինաստանի հետ։
Հայաստանում հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը։ ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորում է պատվաստվել սեզոնային գրիպի դեմ և խուսափել շփումից հիվանդ մարդկանց հետ։ Կենտրոնը շեշտում է՝ հիվանդության դեպքում անհրաժեշտ է մնալ տանը և չզբաղվել ինքնաբուժմամբ։
2025-ի հունվար–սեպտեմբերին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 126,781.2 մլն դրամ՝ 2.5% աճով։ Ռադիոհեռարձակման ոլորտում գրանցվել է 3.7% անկում, հեռուստածրագրերի արտադրության՝ 2.2% անկում, իսկ հեռահաղորդակցության հիմնական հատվածում՝ 2.9% աճ։
Այս տարվա հունվար–սեպտեմբերին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ակցիզային հարկը կազմել է 108.37 մլրդ դրամ՝ աճելով 14.19%-ով։ Սա ընդհանուր հարկային մուտքերի 7.53%-ն է։
Տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանում արտադրվել է 194,708.6 տոննա հաց՝ 0.2% աճով։ Ալյուրի արտադրությունը ավելացել է 6.6%-ով, իսկ ձավարեղենի արտադրությունը՝ 27.4%-ով։
Միջազգային
Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գներն ընդհանուր առմամբ նվազել են՝ պայմանավորված պաշարների առատությամբ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ մսի գների ինդեքսը նվազել է 2%-ով՝ խոզի և թռչնամսի գների անկման պատճառով, մինչդեռ տավարի մսի գները շարունակել են աճել։
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «շաթդաունն» ավարտելու օրինագծերի փաթեթին։ Փաթեթը ապահովում է պետական կառույցների, Պենտագոնի և մի շարք սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը՝ կանխելով դաշնային աշխատողների զանգվածային կրճատումները։
Թրամփի վարչակազմը հաստատել է նոր կանոններ, որոնք թույլ կտան մերժել ԱՄՆ վիզաներ քրոնիկ հիվանդություններ ունեցող դիմորդներին։ «Ռիսկային» համարվող հիվանդությունների թվում են շաքարային դիաբետը, սրտանոթային և հոգեկան խանգարումները։ Վիզայի գնահատման ժամանակ հաշվի կառնվի նաև դիմորդի ընտանիքի առողջական վիճակը։
OpenAI-ը նախատեսում է մինչև տարեվերջ հասնել տարեկան 20 միլիարդ դոլար եկամուտի։ Ընկերության ղեկավար Սեմ Ալթմանի խոսքով՝ վերջին ամիսներին ստորագրվել են ավելի քան 1.4 միլիարդ դոլարի պայմանագրեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ