Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր
Լուրեր |
Ucom-ի աշխատակիցները նոյեմբերի 7-ին կրկին միացան Արևորդի ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ այս անգամ մասնակցելով Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնում կազմակերպված ծառատունկին։
Այս ծառատունկը տարվա սկզբից Ucom-ի աջակցությամբ սկսված և մինչև տարեվերջ շարունակվող բնապահպանական նախաձեռնության մաս է, որի նպատակն է Հայաստանում տնկել շուրջ 10,000 ծառ՝ աջակցելով բնության վերականգնմանը։
Ucom-ի աշխատակիցներն այցելել են նաև տնկիների աճեցման համար նախատեսված
ջերմատներ, վայրի կենդանիների փրկարար կենտրոն, ծանոթացել են անտառապահների
աշխատանքին և Ucom-ի աջակցությամբ
տեղադրված տեսահսկողության համակարգին, որը կիրառվում է կենդանիների ու
բնական տարածքների պահպանության համար։
«Լինելով կանաչ արժեքներին
հավատարիմ ընկերություն՝ Ucom-ը կարևորում է իր մասնակցությունը բնության
պահպանությանն ուղղված նախագծերին։ Մեզ համար բնապահպանությունը միայն
աջակցություն կամ միջոցառում չէ, այլ վերաբերմունք է և գիտակցված ընտրություն։ Երբ
մարդն իր ձեռքով ծառ է տնկում, ձևավորվում է իրական կապ բնության հետ և
պատասխանատվություն՝ միջավայրի հանդեպ։ Մենք շարունակելու ենք այնպիսի ծրագրերին
աջակցություն ցուցաբերել, որոնք նպաստում են Հայաստանի բնության պահպանությանը և
էկոհամակարգերի վերականգնմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ucom-ի հետ մեր այս նախաձեռնությունը համատեղում է բնության վերականգնման
գործնական աշխատանքը՝ ծառատունկը, մեր էկո-կրթական առաքելության հետ։ Ucom-ի
աշխատակիցների ներգրավվածությունը, նրանց այցելությունը ջերմատներ և Փրկարար
կենտրոն, ցույց է տալիս, որ մենք կառուցում ենք գիտակցված մշակույթ, որտեղ
կորպորատիվ պատասխանատվությունը ուղղակիորեն կապվում է բնապահպանության համար
կոնկրետ գործողությունների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ Հայաստանի
վայրի բնության համար ունեցած այս համակարգային ներդրման համար»,- ասել է Վայրի
բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն
Խաչատրյանը։
Անտառապատման աշխատանքները կարևոր դեր ունեն բնության պահպանության համար՝ դրանք օգնում են պահպանել վտանգված ծառատեսակները, նպաստում են էկոհամակարգերի վերականգնմանը, մեղմում են կլիմայական փոփոխությունների ազդեցությունը և կանխում հողերի անապատացումը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ