Նեյմարը հնարավոր է ավարտի կարիերան Բրազիլիայի հավաքականում
Լուրեր |
Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարն աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում Խորվաթիայից կրած պարտությունից հետո լրագրողներին ասել է, որ հնարավոր է ավարտի կարիերան հավաքականում։
«Ճիշտն ասած, ես չգիտեմ։ Կարծում եմ, որ վատ է հիմա խոսել այդ մասին ՝ թեժ պահի պատճառով: Միգուցե ես վատ եմ մտածում: Ասել, որ սա վերջն է, կնշանակի շտապել, բայց ես ոչինչ չեմ կարող երաշխավորել։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Ես ուզում եմ օգտագործել այս ժամանակը դրա մասին մտածելու համար, մտածել այն մասին, թե ինչ եմ ուզում ինքս ինձ համար: Ես չեմ ասում, որ այլևս երբեք չեմ խաղա Բրազիլիայի հավաքականում, բայց 100%-ով չեմ ասում, որ կվերադառնամ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Բրազիլացիները քառորդ եզրափակչում 11 մետրանոցներով պարտվեցին Խորվաթիային: Նեյմարը լրացուցիչ ժամանակում գոլ խփեց ՝ գերազանցելով Պելեի ռեկորդը Բրազիլիայի հավաքականի կազմում գոլերի քանակով, սակայն խորվաթները կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ հետո հաղթել 11 մետրանոց շարքում: Բրազիլիայի հավաքականի առաջատարը լացակումած լքել է խաղադաշտը։ Ընդհանուր առմամբ, 30-ամյա Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 124 հանդիպում և խբել 77 գոլ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/13 22:00
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/13 19:19
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ով պետք է վճարի հաշիվը առաջին ժամադրության ընթացքում․ վալենտինյան խորհուրդներ
2026/02/14/ 15:57 -
Մանկական ուռուցքաբանությունը Հայաստանում. երեխաների հույսի և հաղթանակների համար | MedTime 12
2026/02/14/ 12:12 -
Փետրվարի 13-ի բիզնես լուրերը
2026/02/13/ 22:00 -
Փետրվարի 13-ի կարևոր լուրերը
2026/02/13/ 19:19 -
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը հասանելի են երկրորդային շուկայում
2026/02/13/ 18:43 -
ԱրարատԲանկն արժանացել է Mastercard-ի «Excellence in Strategic Marketing մրցանակին
2026/02/13/ 17:09 -
Արգելվել է օտարերկրյա ռադիոյի եւ հեռուստաալիքների կոնտենտը՝ ներքաղաքական կյանքին միջամտության առումով
2026/02/13/ 15:31 -
2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
2026/02/13/ 15:25 -
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի
2026/02/13/ 15:21 -
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով
2026/02/13/ 11:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 11, 2026 Թ․
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում