2023 թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Լուրեր |
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 50.2 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 36%-ով,-այս մասին հայտնում է Հայաստանի ֆոնդային բորսան։
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 8.5 մլրդ ՀՀ դրամ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 53 գործարք։
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 415,5 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 3.2 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 159 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 104։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 413 մլն դրամ։
Բաժնետոմսերի բորսայական շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով մոտ 66.6 մլն դրամի՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 23,4%-ով։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 4%-ով՝ հասնելով 270.2 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 156 գործարք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հունվարի 3-ի կարևոր լուրերը
2026/01/03/ 20:20 -
Երկարաժամկետ արձակուրդների հնարավոր վտանգը․ էմոցիոնալ ու ֆիզիկական դժվարություններ
2026/01/03/ 17:23 -
Խմբային տուրերի պահանջարկը դեպի Հայաստան նվազել է ավիատոմսերի գների աճի պատճառով. ՌՍՏ
2026/01/03/ 13:00 -
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27 -
Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհը․ ինքնության բացահայտում
2026/01/02/ 18:45 -
Կալանավորվել է Մեղրիի մաքսակետի ղեկավարը
2026/01/02/ 14:22 -
Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
2026/01/02/ 14:18 -
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23 -
Տարեսկզբին նպատակներ դնելու ճիշտ տարբերակը․ առաջնահերթություննե՞ր, թե՞ ցանկություններ
2026/01/01/ 18:34 -
Դեկտեմբերի 31-ի կարևոր լուրերը
2025/12/31/ 20:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025 Թ.