Հեռահաղորդակցության շուկան 2023-ին. Ընկերություններից երկուսն ավելացրել են շահույթը, իսկ մեկն աշխատել է վնասով. how2b
Լուրեր |
Հեռահաղորդակցության շուկայի օպերատորների ցուցանիշները նախորդ տարվա ընթացքում դինամիկ զարգացումներ են ապրել, տեղեկանում ենք օպերատորների հրապարակած հաշվետվություններից։
Բաժանորդների թիվը
Հեռահաղորդակցության շուկայի ծավալը շարունակում է մեծանալ: Մասնավորապես, ակտիվ բաժանորդների քանակը 3 կազմակերպությունների դեպքում աճել է յուրաքանչյուր եռամսյակ։ Ակտիվ բաժանորդների քանակով շուկայում բացարձակ առաջատարը Viva MTS-ն է, որի բաժանորդների քանակը 2023-ի 4-րդ եռամսյակում կազմել է 2 մլն 316 հազար 656՝ գերազանցելով Team Telecom Armenia-ի ցուցանիշը շուրջ 2,3 անգամ, իսկ Ucom-ի ցուցանիշը՝ 3,2 անգամ։ Team Telecom-ի բաժանորդների թիվը 2023-ի 3-րդ եռամսյակում հատել է 1 մլն-ի շեմը՝ վերջին եռամսյակում կազմելով 1 մլն 44 հազար 939։ Ucom-ի բաժանորդների թիվը նախորդ տարվա ընթացքում նույնպես աճել է՝ դառնալով 713 հազար 151, սակայն ակտիվ բաժանորդների քանակը զգալիորեն զիջում է մնացած 2 ընկերություններին։ Ընդhանուր բաժանորդների թիվը կազմում է 4 մլն 74 հազ 746, ինչը գերազանցում է երկրի բնակչության թվաքանակը, 26,5%-ով, ինչը նշանակում է, որ բաժանորդների մի մասն օգտվում է շարժական կապի մի քանի բաժանորդագրությունից։
Եկամուտները
Գործառնական եկամուտների առումով ևս տարին ընդհանուր առմամբ դրական դինամիկա է ունեցել։ Գործառնական եկամուտների մասով նույնպես Viva MTS-ը բացարձակ առաջատար է համարվում, գործառնական եկամուտները 2023-ի 4-րդ եռամսյակում կազմել են 14 մլրդ 232 մլն ՀՀ դրամ։ Ցուցանիշը մնացած երկու ընկերությունների ցուցանիշներին գերազանցել է շուրջ 2,8 անգամ։ Գործառնական եկամուտները նվազման միտում են ունեցել միայն Ucom-ի պարագայում՝ տարվա վերջին եռամսյակում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․