Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Microsoft-ի բաժնետոմսերը նվազել են 6%-ով 2-րդ եռամսյակի եկամուտների հայտարարումից հետո. ընդհանուր առմամբ ընկերությունը գերազանցել է վերին և ստորին սահմանների գնահատականները՝ բացառությամբ Intelligent Cloud բիզնեսի կանխատեսումների:Microsoft-ի Commercial Cloud հատվածի եկամուտը, որը ներառում է ամպային ծառայությունների վաճառքը, գրանցել է 40 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը 21% տարեկան աճ է, սակայն պակաս է Ուոլ Սթրիթի՝ 41.1 միլիարդ դոլարի ակնկալիքներից: Microsoft-ի Intelligent Cloud բիզնեսը, որը ներառում է իր Azure պլատֆորմը, ունեցել է 25.5 միլիարդ դոլար եկամուտ՝ Ուոլ Սթրիթի 25.8 մլրդ դոլար սպասումների համեմատ: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հունվարի 30-ի դրությամբ կազմել է 415 ԱՄՆ դոլար:
Առաջին եռամսյակի համար Amazon-ի ուղեցույցը բավականին ցածր էր Ուոլ Սթրիթի կանխատեսման միջին կետից: Ըստ ընկերության, առաջին եռամսյակի եկամուտը կկազմի 151-155 միլիարդ դոլար՝ վերլուծաբանների 158 մլրդ դոլար կանխատեսման համեմատ, ինչը պայմանավորված է արտարժույթի փոխարժեքների անբարենպաստ ազդեցությամբ:Ընկերութունը նախատեսում է 2025 թվականին իրականացնել 105 միլիարդ դոլարի կապիտալ ներդրումներ, որոնց մեծ մասը կուղղվի արհեստական բանականության և տվյալների կենտրոնների զարգացմանը:
Amazon-ը շարունակում է մնալ ամպային ենթակառուցվածքների ամենամեծ մատակարարը, մինչդեռ մրցակիցներ Microsoft-ի և Google-ի ամպային վաճառքների սպասումները չեն արդարացել: Microsoft-ը գրանցել է 40 միլիարդ դոլար եկամուտ՝ 41.1 միլիարդ դոլար կանխատեսման համեմատ, իսկ Google-ը՝ 11.9 միլիարդ դոլար՝ 12.1 միլիարդի համեմատ: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը փետրվարի 6-ի դրությամբ կազմել է 238 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/23 19:19
Մարտի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 23-ի կարևոր լուրերը
2026/03/23/ 22:00 -
Մարտի 23-ի բիզնես լուրերը
2026/03/23/ 19:19 -
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին
2026/03/23/ 18:21 -
Հայաստանը դեռ պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել․ ԱԳՆ
2026/03/23/ 17:52 -
Casio-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հաշվիչը․ ինչու է ռեկորդային թանկ
2026/03/23/ 17:47 -
ՆԳՆ-ում քննարկվել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության իրականացումը
2026/03/23/ 17:44 -
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
2026/03/23/ 17:12 -
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
2026/03/23/ 16:57 -
Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրամիջոց
2026/03/23/ 16:44 -
Տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել․ Արդարադատության նախարար
2026/03/23/ 16:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
25 տարի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.