Կառավարությունը ևս 6,3 մլրդ դրամ կհատկացնի ՏՏ ոլորտի աջակցության համար
Լուրեր |
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում որոշում կայացրեց հավելյալ 6,3 մլրդ դրամ հատկացնել ՏՏ ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցության համար։
Կառավարության որոշման նախագծում ասվում է, որ 2023 թ․ պետական բյուջեով «Պետական աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին» միջոցառման համար հատկացված է եղել 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ վճարվել ու սպառվել է:
Հաշվի առնելով նախորդ ամիսների դինամիկան, անհրաժեշտություն է առաջացել հիշյալ միջոցառման բյուջեն ավելացնել ևս 1,5 մլրդ դրամով (2022-ի դեկտեմբեր և 2023-ի հունվար և փետրվար ամիսների համար պետական աջակցություն ստանալու նպատակով դիմումներն արդեն ստացվել են)։ Բացի դրանից, ՀՀ կառավարության 01.12.2022թ․ թիվ 1863-Լ որոշմամբ սահմանված պետական աջակցության գումարները վճարելու համար անհրաժեշտ է ևս 4 մլրդ 858 մլն դրամ գումար (206 կազմակերպության):
Հետևաբար, հաշվի առնելով առաջին եռամսյակի դինամիկան, կառավարությունը որոշել է ծրագրի բյուջեն հասցնել 6 մլրդ 358 մլն դրամի։
Հիշեցնենք, որ 2022 թ․ ընթացքում Հայաստանում արտարժույթի արժեզրկման պատճառով ՀՀ-ում աշխատող ՏՏ ոլորտի ընկերությունները եկամուտների լուրջ կորուստներ էին ունենում։ Ժամանակավոր բարդությունները հարթելու համար կառավարությունը 2022թ․ դեկտեմբերի 1-ին որոշում էր կայացրել 10 մլրդ դրամ հատկացրել ՏՏ ոլորտին աջակցելու նպատակով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․