Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023–ին աճել է 14,6 %–ով՝ կազմելով 269 994 դրամ
Լուրեր |
ՀՀ–ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ արդյունքներով աճել է 14,6 %–ով՝ կազմելով 269 994 դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2023 թ դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճը կազմել է 7,8 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 21,6 տոկոս։
Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ–ին կազմել է 208 323 դրամ՝ 2022 թ–ի համեմատ աճելով 11,4 %։
Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ–ին 2022 թ–ի համեմատ աճել է 15 %–ով՝ հասնելով 295 132 դրամի։ Տարեկան կտրվածքով դեկտեմբերին աճը կազմել է 4,6 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 15,4 տոկոս:
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև այլ ցուցանիշներ, ըստ որոնց` ՀՀ տնտեսական աճը 2023 –ին կազմել է 9,4 տոկոս։ Նշենք, որ 2023 թ–ին պետական բյուջեում ՀՆԱ–ի աճը սահմանվել է 7 տոկոս:
ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 46 %–ով՝ գերազանցելով 20,723 մլրդ դոլարը, արտահանումն աճել է 55,3 %–ով` կազմելով 8 415,2 մլրդ դոլար, ներմուծումը՝ 40,2 %–ով` կազմելով 12,308 մլրդ դոլար։
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,1%–ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 0,3%-ով։
Շինարարության ոլորտում գրանցվել է 14,8 տոկոս աճ, առևտրի ոլորտում՝ 25,7, ծառայությունների ոլորտում՝ 10,3 տոկոս։
Սպառողական գներն աճել են 2%–ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
C-Quadrat Ampega-ի ներդրումները տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում
2026/01/05/ 12:34 -
Մեկնարկել է 2026 թվականի հունվարի կենսաթոշակների վճարումը
2026/01/05/ 12:14 -
Լոռու մարզում նկատվել են բնություն բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուներ
2026/01/05/ 11:40 -
Նավթն էժանանում է Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձություններից հետո
2026/01/05/ 11:33 -
Հունվարի 4-ի կարևոր լուրերը
2026/01/04/ 20:20 -
Ռազմավարության մշակում՝ փոփոխական ժամանակներում․ ինչպես պահպանել գործնական կայունությունը
2026/01/04/ 17:35 -
Հունվարի 3-ի կարևոր լուրերը
2026/01/03/ 20:20 -
Երկարաժամկետ արձակուրդների հնարավոր վտանգը․ էմոցիոնալ ու ֆիզիկական դժվարություններ
2026/01/03/ 17:23 -
Խմբային տուրերի պահանջարկը դեպի Հայաստան նվազել է ավիատոմսերի գների աճի պատճառով. ՌՍՏ
2026/01/03/ 13:00 -
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
C-Quadrat Ampega-ի ներդրումները տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.