Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» հատել է 125 մլն դրամի սահմանը
Լուրեր |
«Մի դրամի ուժ» -ն է այս անգամ ձեռք մեկնել պատերազմի ճանապարհն անցածներին: Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուներն են 44-օրյա պատերազմի տղաները: Մեկ ամսում հավաքված գումարը` մոտ 3.5 մլն դրամ, ուղղվել է նրանց մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին:
«Սա եվս մեկ անգամ փաստում է, որ մեր հայրենիքի պաշտպանները իդրամի եվ այդի բանկի ուշադրության կենտրոնում են մշտապես, մենք վստահ ենք, որ այս ծրագիրը լավագույնս հնարավորություն է տալիս հայրենիքի պաշտպաններին վերաինտեգրվել, գտնել դեպի իրեն երազանքը տանող ճանապարհը եվ դա անել ինչպես ուսուցման միջոցով, այնպես էլ աշխատանքի կազմակերպման» ,-ասում է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը:
«Մի դրամի ուժը»-ը նաև Արցախ է հասել: Փետրվար և մարտ ամիսներին Իդրամ և IDBank ընկերությունների հարթակներով կատարվող վճարումներից հավաքված ամբողջ գումարը՝ մոտ 6․5 մլն դրամ, ուղղվել է Արցախի գյուղերի բնակիչների տներում արևային ջրաջեռուցիչների տեղադրմանը։ Իսկ «Մեկ դրամի ուժի» ` հունվարի ամբողջ հասույթը տրվել է <<Երաժշտություն հանուն ապգայի» մշակությաին հիմնադրամին, որ դասական երաժշտության ուղին բռնած տաղանդավոր երեխաները ստանան կրթության հնարավորություն:
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրենն ընդգծում է. <<Ապագայի մասին խոսելով` մենք ուղղակի պարտավոր ենք գործել եվ ես այդ մեկ դրամի ուժը ծրագիրը հենց կարողանում է համախմբել մարդկանց գաղափարների շուրջ, որի համար մենք գործում ենք, որի համար մենք ստեղծվել ենք>>:
Այս պահին էլ է «Մի դրամի ուժը» գեներացնում միջոցները: Արդեն որոշված է. մայիսին հավաքված գումարը ուղղվելու է էպիլեպսիայով հիվանդ երեխաների բուժմանը։ «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպությունն այդ միջոցներով էպիլեպսիա ունեցող երեխաներին կապահովի ախտորոշմամբ, դեղորայքով և անհրաժեշտ բուժմամբ։
«Մենք վստահ ենք, որ նմանատիպ ներդրումները շատ կարեվոր են, որպեսզի մենք հետագայում ունենանք առողջ հասարակություն, հասարակության առողջ անդամներ, իսկ էպիլեպսիայի դեպքում սա լիարժեք հնարավոր է, իրատեսական է, որովհետվ այս երեխաները իրապես հնարավորություն ունեն ամբողջությամբ բուոժվելու» ,-ասում է Տաթեվիկ Վարդեվանյանը:
«Մի դրամի ուժը շատ կարեվոր է եվ պետք է լինի վարկիչ բոլոր նման ծրագրեչի համար, որովհետեվ շատ կարևոր է ստանալ աջակցություն եվ օգնություն բիզնես սեգմենտից եվ հասկանալ, որ դու մենակ չես այդ բարդ ճանապարհին>>,- հավելում է «Կյանքի ճանապարհ» ՀԿ նախագահ Ելենա Բաղդասարյանը:
3 տարում ավելի քան 125 մլն դրամի աջակցություն է Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժ» ը ուղղել ամենատարբեր սոցիալական ծրագրերին: Ավել քան 20 հիմնադրամ այս ընթացքում դարձել է մի դրամի շահառու: Յուրաքանչյուր օգտատեր, որը վճարում է Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով և երկու ընկերությունների տերմինալներով, դառնում է բարի կամքի դեսպան՝ չծախսելով անգամ մեկ դրամ։
Բարի կամքի դեսպան կարող է դառանալ յուրաքանչյուրը: Այս առումով շուտով անակնկալ նորություն կլինի նաեվ Հայաստանում մանկական միակ ֆինանսական հավելվածից` Իդրամ ջունիորից:
https://www.youtube.com/watch?v=-3cpEmETUN8
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․