2023-ին Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերը Թուրքիան էր, հաջորդիվ՝ Ռուսաստանը
Լուրեր |
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023-ին կազմել է գրեթե 2.5 միլիարդ դոլար, ինչը 3%-ով պակաս է 2022-ի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։ 2023-ին նրա մասնաբաժինը արտաքին առևտրի ծավալում կազմել է 11.2%։ Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումը 2023 թվականին կազմել է ավելի քան 657 միլիոն դոլար (աճը՝ 2.2%), իսկ ներմուծումը` մոտ 1.8 միլիարդ դոլար (անկումը՝ 5%)։
Վրաստանի առևտրային գործընկերների թվում 2023-ին առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ առևտուրը կազմել է գրեթե 3 միլիարդ դոլար, ինչը 6%-ով ավելի է 2022-ի ցուցանիշից։
Երրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն: Միացյալ նահանգների հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարը, ինչը 60%-ով ավելի է նախորդ տարվա տվյալներից։
Դրան հաջորդում են Չինաստանը՝ ավելի քան 1.6 միլիարդ դոլար, Ադրբեջանը՝ ավելի քան 1.5 միլիարդ դոլար և Հայաստանը՝ ավելի քան 1.1 միլիարդ դոլար։
Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է ավելի քան 21.5 միլիարդ դոլար (աճը՝ 12.5%)։ Արտահանումը կազմել է ավելի քան 6 միլիարդ դոլար (աճը՝ 9.1%), իսկ ներմուծումն` ավելի քան 15 միլիարդ դոլար (աճը՝ 14%)։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի ընթացքում գերազանցել է 9.3 միլիարդ դոլարը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/20 22:00
Մարտի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/20 19:19
Մարտի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 22-ի կարևոր լուրերը
2026/03/22/ 22:00 -
Մարտի 21-ի կարևոր լուրերը
2026/03/21/ 22:00 -
Մարտի 20-ի կարևոր լուրերը
2026/03/20/ 22:00 -
Մարտի 20-ի բիզնես լուրերը
2026/03/20/ 19:19 -
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
2026/03/20/ 18:33 -
Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների խոշորագույն գնորդը
2026/03/20/ 18:21 -
ՀՀ-ում ներգաղթը գերազանցել է արտագաղթին
2026/03/20/ 18:17 -
Շվեյցարիան կասեցրել է ռազմական տեխնիկայի արտահանումը հակամարտության երկրներ
2026/03/20/ 18:16 -
Ինչ փոփոխության է ենթարկվել զոակոչիկների թիվը 1 տարում․ պաշտոնական տվյալներ
2026/03/20/ 18:05 -
ՀՀ բանկերում 2025թ. դեկտեմբերի դրությամբ սպասարկվել է 5․5 մլն հաճախորդ
2026/03/20/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 21, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին