Մարտի 20-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը բարձր դիրք ունի զբոսաշրջային անվտանգության վարկանիշում

World Travel Index-ի տվյալներով՝ Հայաստանը զբոսաշրջային անվտանգության ապահովման առումով զբաղեցնում է 13-րդ տեղը 193 երկրների շարքում՝ 90.27 միավորով՝ գերազանցելով մի շարք եվրոպական և ասիական երկրներ։

2025-ին սնանկության դատարան է մուտքագրվել 4733 գործ

2025 թվականին ՀՀ սնանկության դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ։ Ավարտվել է 4074 գործ, իսկ 7993-ը մնացել է անավարտ։

Ընդլայնվում է «16 մլն դրամ» բնակարանային ծրագիրը

Պետական աջակցությամբ բնակարանաշինության ծրագիրը կգործի նաև այն գյուղերում, որտեղ կառուցվում են կրթահամալիրներ և դպրոցներ՝ ընդգրկելով ավելի լայն շահառուների շրջանակ։

Հայաստանում կգործարկվեն նոր կենսաչափական անձնագրեր

2026 թվականի աշնանը ՀՀ քաղաքացիները կստանան նոր սերնդի կենսաչափական անձնագրեր։ Համակարգի ներդրման աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում։

Ամփոփվել են ռոբոտների հաքաթոնի արդյունքները

Ռոբոտների հաքաթոնի հաղթող է դարձել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը՝ 1.5 մլն դրամ մրցանակով։ Մրցանակներ են ստացել նաև «Արմաթ» լաբորատորիան և Իջևանի «Իրական դպրոցը»։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Ճապոնիան մինչև 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկ ոլորտում

ԱՄՆ-ն և Ճապոնիան համաձայնել են իրականացնել մինչև 73 մլրդ դոլարի ներդրումներ ամերիկյան էներգետիկ ոլորտում, ներառյալ փոքր մոդուլային ատոմային ռեակտորների նախագծեր։

ԱՄՆ-ում կհատեն Թրամփի պատկերով ոսկե հուշադրամ

ԱՄՆ-ում նախատեսվում է թողարկել Դոնալդ Թրամփի պատկերով ոսկե հուշադրամ՝ ԱՄՆ հիմնադրման 250-ամյակի շրջանակում։

Նավթի գինը կարող է հասնել մինչև 180 դոլարի

Սաուդյան Արաբիայի կանխատեսմամբ՝ նավթի գինը կարող է հասնել մինչև 180 դոլար մեկ բարելի դիմաց՝ մատակարարումների խափանումների պահպանման դեպքում։

Իրանը վճար է սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար

Իրանը սկսել է վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից՝ առաջարկելով «անվտանգ միջանցք» որոշ փոխադրողների համար։