Նրա խոսքով՝ անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականին գրանցվել է ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո, ինչը նշանակում է, որ ներգաղթը գերազանցել է արտագաղթին։
Նախարարը նշել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով, և ռեկորդային արագությամբ ստացել է գործողությունների ծրագիրը։
Նշվել է նաև, որ ներդրվում է ԵՄ նոր ստանդարտի կենսաչափական համակարգ։
ՆԳՆ-ի հանրային ծառայությունների ոլորտում իրականացվել են լայնածավալ թվայնացման աշխատանքներ․ բոլոր ծառայությունների հերթագրման համակարգերը դարձել են ամբողջությամբ թվայնացված։
Անվտանգության ցուցանիշներով Հայաստանը 193 երկրների շարքում զբաղեցնում է 13-րդ տեղը՝ World Travel Index-ի տվյալներով։
Հանցագործությունների թիվը 2025 թվականին նվազել է 3.2%-ով՝ 2024 թվականի համեմատ։
Ճանապարհային անվտանգության ոլորտում ևս դրական արդյունքներ են արձանագրվել․ երկու տարվա ընթացքում խնայվել է 95 կյանք։
Աճել է նաև ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը՝ հասնելով 61%-ի։
Չնայած արտակարգ դեպքերի թվի աճին՝ դրանց հետևանքով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերինը՝ 59-ով։
Նախարարը ընդգծել է, որ այս արդյունքները պայմանավորված են իրականացված համակարգային բարեփոխումներով։

