Չինաստանի արտաքին առևտրի ծավալը հունվար-նոյեմբերին կրճատվել է 5.6%-ով
Լուրեր |
Չինաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-նոյեմբերին կազմել է 5.41 տրիլիոն դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 5.6%-ով։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային վարչությունը։
Ինչպես հետևում է դեպարտամենտի կայքում հրապարակված տվյալներից, 11 ամսվա ընթացքում երկրի արտահանումը կրճատվել է 5.2%-ով՝ մինչև մոտ 3.08 տրիլիոն դոլար։ Ներմուծումը նվազել է 6%-ով և կազմել 2.33 տրիլիոն դոլար։
Չինաստանի դրական հաշվեկշիռը նշված ժամանակահատվածում կազմել է 748.13 միլիարդ դոլար՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.7%-ով։
Միայն նոյեմբերին Չինաստանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 515.47 միլիարդ դոլար՝ հոկտեմբերի համեմատ աճելով 4.5%-ով (տարեկան կտրվածքով գրանցվել է 1.2% նվազում)։ Չինաստանից արտահանումը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.2%-ով՝ կազմելով 291.93 միլիարդ դոլար (2022-ի նոյեմբերի համեմատ նվազել է մոտ 1%-ով)։ Ներմուծումը կազմել է 223.53 միլիարդ դոլար (հոկտեմբերի համեմատ աճը` 2.4%, իսկ տարեկան կտրվածքով` 1.2% նվազում):
Չինաստանը առաջատար արդյունաբերական երկրներից է և արտադրում է աշխարհում գոյություն ունեցող ապրանքների գրեթե ողջ տեսականին։ Այն ձգտում է ամրապնդել առևտրատնտեսական համագործակցությունը բոլոր պետությունների և տարածաշրջանների հետ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հունվարի 4-ի կարևոր լուրերը
2026/01/04/ 20:20 -
Ռազմավարության մշակում՝ փոփոխական ժամանակներում․ ինչպես պահպանել գործնական կայունությունը
2026/01/04/ 17:35 -
Հունվարի 3-ի կարևոր լուրերը
2026/01/03/ 20:20 -
Երկարաժամկետ արձակուրդների հնարավոր վտանգը․ էմոցիոնալ ու ֆիզիկական դժվարություններ
2026/01/03/ 17:23 -
Խմբային տուրերի պահանջարկը դեպի Հայաստան նվազել է ավիատոմսերի գների աճի պատճառով. ՌՍՏ
2026/01/03/ 13:00 -
Հունվարի 2-ի կարևոր լուրերը
2026/01/02/ 20:27 -
Իսկական առաջնորդ դառնալու ճանապարհը․ ինքնության բացահայտում
2026/01/02/ 18:45 -
Կալանավորվել է Մեղրիի մաքսակետի ղեկավարը
2026/01/02/ 14:22 -
Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը
2026/01/02/ 14:18 -
Հունվարի 1-ի կարևոր լուրերը
2026/01/01/ 20:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 2025 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2026 Թ.