Գործարկվել է Ակբա բանկի 65-րդ մասնաճյուղը
Լուրեր |
Ակբա բանկը գործարկել է 65-րդ՝ «Սեբաստիա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տրամադրում է Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
«Ակբան շարունակում է զարգացնել մասնաճյուղային ցանցը, որպեսզի ավելի մոտ գտնվի հաճախորդներին ու գործընկերներին։ «Սեբաստիա» մասնաճյուղի բացմամբ Երևանում մենք արդեն ունենք 21 մասնաճյուղ, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում մեր մասնաճյուղերի քանակը դարձավ 65։ Մասնաճյուղային այս լայն ցանցը հնարավորություն է ընձեռում հասանելի լինել ամբողջ երկրում և նպաստել տնտեսության զարգացմանը։ Հենց այս նպատակով էլ պետք է շարունակենք աշխատել՝ միմիայն առաջ գնալու տրամաբանությամբ։ Նորաբաց «Սեբաստիա» մասնաճյուղում մեր բոլոր հաճախորդներն ու գործընկերները կօգտվեն Ակբայի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ փաթեթից»,- նշել է Ակբա բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Բացման կապակցությամբ «Սեբաստիա» մասնաճյուղում մինչև ս.թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.
Ֆիզիկական անձ հաճախորդների համար՝
- անվճար Mastercard Standard և American Express Cashback քարտեր գործողության ամբողջ ժամկետի համար,
- 50% զեղչ Visa Signature քարտի առաջին տարվա սպասարկման համար (քարտի առավելությունները՝ այստեղ),
- 30% զեղչ American Express Gold քարտի սպասարկման համար՝ Ակբա բանկի ավանդատու լինելու դեպքում (քարտի առավելությունները՝ այստեղ)։
- Visa Business քարտ՝ առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի,
- Soft PՕS հավելվածի ակտիվացման դեպքում վճարային քարտերի սպասարկման միջնորդավճարները պայմանագրի կնքման հաջորդող 30 օրացույցային օրվա համար կսահմանվեն 0%։
Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):
Ակբա բանկի «Սեբաստիա» մասնաճյուղը կգործի «Սեբաստիայի փողոց 80, թիվ 50 շինություն» հասցեում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․