2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Կորեայի և ՀՀ- միջև առևտրաշրջանառությունը միայն վերջին 3 տարում աճել է 45%–ով. Սոնգ Սու Կիմ

Սպտ 14, 2023 19:30
87

Սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի է ունեցել հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ:

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին մասնակցում էին կորեական մի շարք ընկերություններ, որոնք նշանակալի ձեռքբերումներ են գրանցել վերականգնվող էներգիայի, վերամշակող արդյունաբերության, սննդի և ալկոհոլի, խնամքի միջոցների արտադրության, բժշկության և թվայնացման ոլորտներում։

«Ես վստահ եմ, որ այս համաժողովը կարևոր խթան կհանդիսանա նոր գործընկերային կապերի ստեղծման, բիզնեսի ոլորտում փորձի փոխանակման և ներդրումների ներգրավման համար, իսկ համաժողովի ընթացքում երկու երկրների գործարարների միջև կայանալիք B2B հանդիպումները գործընկերային կապերի հաստատման ամուր հիմք կհանդիսանան», — նշել է Արման Խոջոյանը։

Համաժողովի ընթացքում կորեական ընկերություններին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Հայաստանում KOTRA գրասենյակի գլխավոր տնօրեն Սոնգ Սու Կիմը նշել է, որ Հարավային Կորեայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին կազմել է շուրջ 63 մլն դոլար, միայն վերջին երեք տարում առևտրաշրջանառությունն աճել է 45%–ով:

Նա նշել է, որ Կորեան արդյունաբերական զարգացման հարուստ փորձ ունի, որը պատրաստ է փոխանցել Հայաստանին` հաշվի առնելով նրա ռեսուրսները։ Եվ այդ առումով հայ–կորեական համաժողովը լավ հնարավորություն է երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար։