Apple-ը ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնների շարքը(տեսանյութ)
Լուրեր |
Ամերիկյան Apple կորպորացիան սեպտեմբերի 12-ին ներկայացրել է iPhone սմարթֆոնների նոր տրաբերակները՝ iPhone 15 շարքը:
https://www.youtube.com/watch?v=ZiP1l7jlIIA&embeds_referring_euri=https%3A%2F%2Fb24.am%2F&source_ve_path=OTY3MTQ&feature=emb_imp_woyt
iPhone 15-ի էկրանի չափը 6.1” է, իսկ iPhone 15 Plus-ի էկրանի չափը՝ 6.7”: OLED Էկրանների լուսավորությունը մինչև 2000 նիթ է, ինչը նշանակում է, որ արևի տակ սմարթֆոնների էկրանը 2 անգամ ավել է լուսավորված։
Սմարթֆոնները զինված են A16 Bionic պրոցեսորներով, որով աշխատում են iPhone 14 Pro մոդելները։ Այն զինված է հնգամիջուկ գրաֆիկ պրոցեսորով (GPU) և վեցամիջուկ կենտրոնական պրոցեսորով (CPU):
Սմարթֆոնների կապի և լիցքավորման միակցիչը փոխվել է USB-C, ինչը մինչ այժմ հիմնականում օգտագործվում էր Android սմարթֆոնների կողմից։ Պետք է նշենք, որ այժմ մեկ լարով հնարավոր է լիցքավորել և iPhone-ը, և iPad-ը, և Mac նոթբուքը։ USB-C ստանդարտի կանցնեն և AirPods Pro ականջակալները և լարով ականջակալները։ Հնարավորություն կա նաև սմարթֆոնի միջոցով լիցքավորել ականջակալները և սմարթ ժամացույցները։
Սմարթֆոնների տեսախցիկը 45MP է, կրկնակի օպտիկական զումով։ Ներդրված է SmartHDR գործառույթը, կատարելագործվել է նաև գիշերային նկարահանման ռեժիմը։ Դիմային տեսախցիկի համար ավելացվել է նաև ավտոֆոկուս։
Սմարթֆոնների իրանն ալյումինե է, որն անցել է հատուկ մշակում։ Սմարթֆոնները հասանելի են սև, երկնագույն, վարդագույն, կանաչ և դեղին գույներով։ 128GB հիշողությամբ iPhone 15-ի գինը 799 դոլար է, իսկ iPhone 15 Plus-ի գինը՝ 899 դոլար։ Սմարթֆոնների նախապատվերները մեկնարկում են 2023թ. Սեպտեմբերի 15-ից, իսկ վաճառքները սեպտեմբերի 22-ից։
Ձայնը միացնելու և անջատելու մեխանիկական կոճակը, որը մշտապես տեղադրված է եղել iPhone-ի նախկին բոլոր մոդելների վրա, փոխարինվել է «գործողության կոճակով», ինչը հնարավորություն է տալիս ընտրել, թե ինչ գործողություն կարող է անել կոճակը։ Նման կոճակ կա նաև Apple Watch Ultra սմարթ ժամացույցներում։
iPhone 15 Pro շարքը զինված է A17 Pro պրոցեսորով, որը պատրաստվել է 3-նանոմետր տեխնոլոգիայով։ Պրոցեսորի վեցմիջուկանի CPU-ն բաղկացած է 19 մլրդ տրանզիստորներից, ինչը հնարավորություն է տալիս 10%-ով արագ աշխատել ախկին մոդելներից։ Պորցոսորի GPU-ն նույնպես վեցմիջուկանի է, այն 20%-ով ավելի արագ է նախորդ միդելից։
Տեսախցիկը 48MP է՝ 24մմ, 28մմ և 35մմ ֆոկուսային հեռավորությամբ։ Հնարավորություն կա նկարահանելու 4K60 տեսանյութեր, իսկ գիշերային նկարահանումների հնարավորությունները կատարելագործվել են։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/03 22:00
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/03 19:19
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 5-ի կարևոր լուրերը
2026/04/05/ 21:55 -
Ապրիլի 4-ի կարևոր լուրերը
2026/04/04/ 22:00 -
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
2026/04/03/ 22:00 -
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
2026/04/03/ 19:19 -
Կողք կողքի՝ IDBank-ի հետ․ արցախցի 103 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում
2026/04/03/ 18:28 -
Կառավարման սխալներ, որոնք քանդում են ամբողջ համակարգը
2026/04/03/ 17:33 -
Գնաճը Հայաստանում. 2026թ. մարտին արձանագրված ցուցանիշները
2026/04/03/ 17:02 -
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
2026/04/03/ 17:00 -
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 100% մաքսատուրք դեղերի ներմուծման վրա
2026/04/03/ 16:36 -
ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանի հետ հանքարդյունաբերության և երկրաբանական ոլորտում համագործակցության ընդլայնումը
2026/04/03/ 16:33
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.