Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3․2%
Լուրեր |
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. ապրիլը 2022թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%,գրում է banks.am-ը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.2%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.2% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 8.4% գնանկում, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.6% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով:
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.5% գնաճ, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.8% գնանկում:
Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գնաճը կազմել է 4.6%, իսկ 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 0.8% գնանկում:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.3% գնաճ, իսկ 2023թ. մարտի համեմատ ՝ 0.2% գնանկում:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 1.1%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.1%։
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ գնանկումը կազմել է 12.1%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 2.5%:
2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 2.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 0.1% գնաճ:
Մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. ապրիլին 2022թ. ապրիլի համեմատ սակագներն աճել են 5.2%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 8-ի կարևոր լուրերը
2026/02/08/ 19:19 -
Բիզնեսի կուլիսներում՝ Արեգ Գևորգյանի հետ
2026/02/08/ 11:00 -
Փետրվարի 7-ի կարևոր լուրերը
2026/02/07/ 19:19 -
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․