2024թ տարեսկզբի դրությամբ Հայստանում կառուցվում է 87,000 բնակարան
Լուրեր |
2024-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում կառուցման տարբեր փուլերում է գտնվում առնվազն 87,000 բնակելի միավոր (բնակարան և բնակելի տուն), որից մոտ 42,000-ը՝ նոր մեկնարկած: Այդ մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում։
Համեմատության համար 2023-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում շինարարության ընթացքում է գտնվել մոտ 55,000 բնակելի միավոր, որոնցից մոտ 10,000-ը տարվա ընթացքում հանձնվել է շահագործման, գրում է «ՍիվիլՆեթը»։
2023-ին գրանցված նոր բնակելի գույքերի թիվը 2018-ի ցուցանիշը գերազանցում է 4․4 անգամ: 2018-2023 թվականների ընթացքում ՀՀ-ում նոր կառուցված և Կադաստրի կոմիտեի կողմից գրանցված գույքերի թիվը կազմել է 132,042, որից 32,714-ը՝ բնակելի:
Բնակարանաշինության հետ ուղիղ կապված եկամտահարկի վերադարձի օրենքով նախորդ տարի ֆիզիկական անձանց վերադարձվել է մոտ 52 մլրդ դրամ։ Ծրագրի շահառուների թիվը 2023-ի վերջի դրությամբ կազմել է 38,911 անձ։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2022-ին 29 199 շահառուի վերադարձվել է 36․5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20,920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։
Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015-ից, նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ Այս օրենքով բնակարան գնողների համար հիփոթեքային վարկի տոկոսները հետ են վերադարձվում գնորդի եկամտահարկի չափով։ 2021-ի սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից։ Մասնավորապես, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։ 2027 թվականից սկսած հիփոթեքային տոկոսների՝ եկամտահարկի չափով վերադարձի մեխանիզմը չի գործի նաև Երևանին հարակից Արագածոտնի, Կոտայքի, Արարատի ու Արմավիրի մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ բոլոր մարզերում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Կիբերանվտանգության նոր դարաշրջանը․ ինչու են ԱԲ մարտահրավերները հատկապես կարևոր Հայաստանի համար
2026/05/07/ 10:41 -
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն