Հայաստանի որ ոլորտների վրա են արվելու տարեկան 1 միլիարդ դոլարի կապիտալ ներդրումները
Լուրեր |
Հայաստանի պետական բյուջե մուտքագրվող լրացուցիչ եկամուտները պետք է ուղղվեն տնտեսության այն ոլորտներ, որոնք կարող են երկարաժամկետ աճ ապահովել, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում պետության կողմից կապիտալ ներդրումների վրա ծախսվել է մոտ 1 միլիարդ դոլար, իսկ այս տարվանից սկսած՝ եռամյա ժամանակահատվածում նախատեսում ենք տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար ծախսել ընդհանուր ենթակառուցվածքների վրա՝ ճանապարհների, դպրոցների, բուհերի ստեղծում և վերակառուցում», - ասաց նա հինգշաբթի Cbonds-ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia II կոնֆերանսի ընթացքում։
Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից է Ակադեմիաանկ քաղաքի կառուցումը Երևանի արվարձաններում։ ՀՀ կառավարության որոշմամբ, Ակադեմիական քաղաքի կառուցման հիմնական վայր, որտեղ պետք է տեղակայվեն հանրապետության բուհերն ու գիտական ինստիտուտները, կլինի Երևանի հյուսիս-արևմտյան ծայրամասի 17-րդ թաղամասը։ Այնտեղից Ակադեմիական քաղաքը կձգվի քաղաքից դուրս և կզբաղեցնի դատարկ հողատարածք Արագածոտնի մարզի՝ Սասունիկ գյուղի տարածքում, ինչպես նաև դեպի արևելք՝ դեպի Աշտարակի խճուղի։ Բացի այդ, Ակադեմիական քաղաքը կզբաղեցնի «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը։ Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2025 թվականի հոկտեմբերին, նախագծի ավարտը՝ 2029 թվականին։
Arka.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 9-ի կարևոր լուրերը
2026/02/09/ 19:23 -
Օնլայն առևտուր․ հնարավորություններ, մարտահրավերներ և զարգացման միտումներ
2026/02/09/ 18:19 -
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
2026/02/09/ 18:06 -
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
2026/02/09/ 18:03 -
Մտավոր ներուժ՝ առանց համակարգի. Հայաստանի դիրքը գլոբալ IQ քարտեզում
2026/02/09/ 17:50 -
Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ
2026/02/09/ 16:18 -
Բարձր նշաձող․ նոր կոնցեպտ․ անիրական մասշտաբ․ TOON EXPO. INVEST 2026
2026/02/09/ 14:30 -
Իլոն Մասկի լուսնային քաղաքը. ռազմավարական հաշվա՞րկ, թե՞ տեխնոլոգիական ռիսկ
2026/02/09/ 14:13 -
ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2025-ին կրճատվել է ավելի քան մեկ երրորդով
2026/02/09/ 14:09 -
ՊՆ-ն կհրապարակի վերջին երեք տարիներին իրականացված ամրաշինական և ինժեներական աշխատանքների մի մասը
2026/02/09/ 13:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․